copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:30 02-08-2022

Վստահ ե՞ք, որ խաղաղությունը այլընտրանք չունի․ Արմեն Խաչատրյան

ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աչքովս մի խոշոր պաշտոնյայի (նախկինում խոշոր, հիմա` կարեւոր) գրառում ընկավ, մանրամասն վերլուծել էր տղան կյանքի գինը, խաղաղության գինը: Վերլուծել էր անխնա, մեծից փոքր, 100 տար հետ գնալով ու 30 տարի առաջվա վրա կանգ առնելով: Մեր մեջ ասած` ճիշտ բաներ գրել էր, մասնավորապես, որ տուրք են տվել ճոռոմաբանությանը (որոշ դեպքերում) ու մահվան տարել ապրելու համար ծնված մարդկանց:

Բայց մի բան չի հասկացել էդ տղեն, 30 տարի առաջ հողի կռիվ չի եղել, պաթետիկ գաղափարի խնդիր չի եղել դրած, այլ կյանքի, ապրելու, արարելու, խաղաղություն կերտելու հարց էր, ու հանուն էդ հարցի էր, որ մարդիկ գնացին, այո, կամովին, հասկանալով, ընկալելով գնացին դեպի կռիվը`ազատության, խաղաղության ու ապրելու գինը իմանալով: Այո, հենց դրանց անգին լինելը հասկանալով: 3 տարի առաջ դուք, հենց դուք չհասկացաք կյանքի, ապրելու, խաղաղության արժեքը: 3 տարի առաջ չգնացին, դուք պատերազմը ու մահը բերեցիք ու խառնեցիք կյանքին, ու կյանքի գինը զրոյի հավասարեցրեցիք:

Ու մի բան էլ:

Վստահ ե՞ք, որ խաղաղությունը այլընտրանք չունի: Ուրեմն հեռացեք իշխանությունից ու թողեք, որ խաղաղության հարցով զբաղվեն մարդիկ, ովքեր պատերազմը չեն բերել ու չեն մտցրել մեր տները, ովքեր աղետը չեն բերել ու չեն փաթաթել մեր վզին` իր բոլոր սարսափելի հետեւանքներով:

Թե չէ հա էն անեկդոտի տղայից ոչնչով չեք տարբերովւմ, որ քաչալանալուց հետո վարսավիրին ասում ա՝ դուրս չի գալիս, վայթե թեթեւացնես»:

Ամենից շատ դիտված

13:39 Անհասկանալի վարակ՝ արտերկրից վերադառնալուց հետո. դերասանուհի Մարիամ Ադամյանը տագնապալի հրապարակում է արել
19:30 Ինչու էր գլխավոր դատախազը միլիոններ փոխանցել ամուսնուն․ պարզաբանում
18:51 Դու իմ տունն ես, իմ ընտանիքը. Էդգար Իգիթյանի կնոջ շնորհավորանքը դերասանի ծննդյան օրը
22:16 Ողբերգական դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին
20:23 Իմ կուկլայի սիրտը զբաղված է. Արամ Մելիքյանի դստեր նոր հրապարակումը տարածվող լուրերից հետո
17:38 Անգամ երբ ինքս իմ հետ հաշտ չեմ եղել. Արսեն Սաֆարյանի դստեր անկեղծ խոստովանությունը նշանածի մասին
19:54 Ամուսնալուծությունից հետո Տաթևիկ Ադումյանը շքեղ անակնկալ է ստացել. ո՞վ է գաղտնի երկրպագուն
15:30 Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգ
21:54 Բալիկ պատվիրիր. Արամեի որդին անսպասելի խնդրանքով դիմել է մայրիկին
22:00 Խաղաղությո՞ւն, թե՞ նոր նախապայմաններ. Ալիևի հայտարարությունները օկուպացված Շուշիից

Ձեզ գուցե հետաքրքրի