copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:50 31-10-2022

Հանուն Արցախի ու ՀՀ-ի պայքարն այլընտրանք չունի, այլ բան է, թե դա ինչ ճանապարհով կտարվի․ Աբրահամյան

Արցախում այս մասշտաբի հանրահավաքի անցկացումը միասնական բռունցքի և մեկ ընդհանուր նպատակի շուրջ հանրային լայն համախմբման խորհրդանշում էր, կարծում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Եթե մի կողմ դնենք հավաքի ահռելի զգայական և հուզական մասը, սա նաև նշանակում էր, որ Արցախում կա հանրային կոնսենսուս առ այն, որ պայքարը ինչ ձևով էլ լինի՝ մինչև վերջ տարվելու է։

Իմ ճանաչած, իմ հետ առնչվող, շփվող արցախցիների ճնշող մեծամասնության համար Հայաստանի իշխանությունների հռչակած մոտեցումը՝ «Արցախն Ադրբեջանի կազմում», մահ է, անիմաստ ու դատարկ կյանք, արժանապատվության սպառում, ստորաքարշություն և պարզապես հայի գոյության դադարեցում»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։

Ըստ պատգամավորի, Արցախն Ադրբեջանի կազմ տանելու գործընթացը կանգնեցնելու առանցքային քայլն անկասկած Հայաստանում իշխանափոխություն իրականացնելն է, որը Հայաստանի ու Արցախի համար նվազագույնը պայքարի ու դիմադրության նոր դուռ կբացի։

«Երկրորդ՝ պետք է գիտակցել, որ առանց Հայաստանում իշխանության փոփոխության, Արցախի ու արցախահայության համար շատ ծանր կլինի։ Բայց նույնիսկ այս դեպքում, բոլոր այն մարդիկ, ովքեր գիտակցում են, որ Արցախից է կախված Հայաստանի պետականության գոյությունը, պետք է ելքեր, լուծումներ գտնեն, նույնիսկ եղած պայմաններում, Արցախի պայքարն առարկայական սատարելու և մասնակիցը դառնալու համար։

Ասածս միայն քաղաքական ուժերին և գործիչներին չի վերաբերում, այլ բոլոր նրանց, ովքեր պատրաստ են պաշտպանելու Արցախը, ովքեր հասկանում են, որ Արցախը պաշտպանելով, պաշտպանում են Հայաստանը», - նշել է Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ այս չափազանց ծանր գործընթացը պետք է դիտարկել նաև Ադրբեջանի տեսանկյունից։ Պատրա՞ստ է Ադրբեջանը Արցախի հստակ կարգավիճակի ձևակերպմանը կամ ինքնորոշման գործընթացի հետ համակերպվելուն՝ միանշանակ ոչ։
«Սա նշանակում է, որ պետք է պատրաստ լինել Ադրբեջանի կոշտ հակազդեցությանը։ Թե դա այս կամ հաջորդող փուլերում ինչպես կարտահայտվի՝ մեծ թվով գործոններից է կախված, բայց այն, որ Ադրբեջանը փորձելու է կանխել պայքարը՝ լրիվ սպասելի է։

Արդյո՞ք Արցախի հանձնվելը կամ պայքարի տապալումը կկանգնեցնի Ադրբեջանին՝ Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումները զսպելու և Հայաստանի նկատմամբ ուժի կիրառումը օրակարգից դուրս բերելու համար՝ բնականաբար ոչ։

Սա նշանակում է, որ հանուն Արցախի ու Հայաստանի պայքարն այլընտրանք չունի, այլ բան է, թե դա ինչ ճանապարհով կտարվի, ովքեր կառաջնորդեն և իրադարձությունները ինչ հունով կընթանան», - գրել է Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող