copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 14:33 15-07-2026

Վահագն Խաչատուրյանը Կատարի էմիրի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 14-ին Դոհայում առանձնազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Հանրապետության նախագահն իր խորին ցավակցությունն է հայտնել Ալ Թանի ընտանիքին և Կատարի ժողովրդին՝ Կատարի Հայր էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ՝ մաղթելով տոկունություն և ուժ ծանր կորստի պահին։

Հանդիպման ընթացքում նախագահն արձանագրել է, որ շեյխ Համադ Ալ Թանիի հմուտ առաջնորդությամբ իրականացված մեծածավալ բարեփոխումների արդյունքում Կատարի Պետությունը սրընթաց վերելք է ապրել։ Նախագահ Խաչատուրյանը մեծապես արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ունեցած ավանդը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության օրակարգի հարցերին և տարածաշրջանային զարգացումներին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ