Ներքին 3 տարի առաջ - 15:58 01-08-2022

Շամիրամ գյուղում 5 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը մնացել է անպատիժ. համայնքի եզդիների հոգեւոր առաջնորդ

Ես ուզում եմ Հայաստանի իշխանությանը տեղյակ պահել, որ Շամիրամ գյուղում 5 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը մնացել է անպատիժ, իսկ ՀՀ դատական համակարգը մատնվել է անգործության, որոշում չի տալիս այս սպանությանը, որը փաստացի ապացուցված է: Այս մասին լրագրողի հետ զրույցում նշեց Շամիրամ համայնքի եզդիների հոգեւոր առաջնորդ Բրո Հասանյանը:

«Մենք չենք հասկանում Հայաստանի իշխանության դիրքը, չէ որ Հայաստանն իրավական երկիր է: 5 տարի առաջ այս գերեզմանոցում տեղի ունեցավ ոճրագործություն, մասսայական սպանություն: Սպանվեցին մարդիկ, որոնք անմեղ զոհեր էին, եւ ՀՀ դատական համակարգը, դատախազությունը, անգործության են մատնվել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում 5 տարի առաջ՝ 2017 թվականի օգոստոսի 1-ին, առանձնապես ծանր հանցագործություն է տեղի ունեցել։ Համայնքի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում, որտեղ եզդիներն այդ օրը մասնակցում էին իրենց՝ «Խեր» ազգային ծիսակատարությանը, Թելման Քալաշյանն ավտոմեքենայով գնացել է Շամիրամ համայնք: Հասնելով նշված վայր՝ Քալաշյանը հրազենով զինված մուտք է գործել սգո սրահ, հայհոյել, ապա կրակոցներ արձակել սրահում գտնվող բազմաթիվ անձանց ուղղությամբ։
Արձակված կրակոցների հետևանքով 4 անձ մահացել է, ևս 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքից հետո Թելման Քալաշյանը դիմել է փախուստի, որի ընթացքում կրակոցներ է արձակել նաև իր փախուստը կանխելու և բռնելու նպատակով իրեն հետապնդող քաղաքացու նկատմամբ, որն ականատես էր եղել սգո սրահում կատարված ողբերգությանը։
Շուրջ 24 օր անց հետախուզման մեջ գտնվող Քալաշյանը հայտնաբերվել և կալանավորվել է։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg