copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:37 01-08-2022

Հուլիսի 29-ից օգոստոսի 1-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 105 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 29-ից օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 105 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 20, անձնական ունեցվածքի գողության՝ 13, խարդախության` 12, թմրամիջոցի հայտնաբերման՝ 10, ընտանեկան բռնության՝ 6, գույքի դիտավորությամբ ոչնչացման և ֆիզիկական ներգործության՝ 5-ական, խուլիգանության՝ 4, անձի առևանգման և սպանության սպառնալիքի՝ 3-ական, հարկերից խուսափելու և կողոպուտի՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, դատական ակտը չկատարելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային այլ կեղծ խմիչք իրացման նպատակով պատրաստելու կամ իրացնելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, հոգեկան ներգործության, զենք-զինամթերքի առգրավման, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և կաշառակերության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, և ավազակային հարձակման 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 49 պատահար. 2 մարդ զոհվել է, 74-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
21:40 Շփվել ենք երկու կողմերի հետ և հույս ունենք, որ շատ շուտով առաջընթացի կհասնենք․ Քուշներ
20:54 Զելենսկին մանրամասներ է հայտնել Ուիթքոֆի, Քուշների և «եվրաեռյակի» հետ բանակցություններից
21:02 Ոստիկանությունը պահպանություն է տեղակայել Երուսաղեմում հայկական սրբավայրի մոտ
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
22:53 Նեթանյահուն հայտարարել է Իրանի ռեժիմի «մոտալուտ ավարտի» մասին