Ներքին 3 տարի առաջ - 14:00 31-07-2022

Դատարանը դադարեցրել է Մանուել Մանուկյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը

«Դատարանը դադարեցրել է պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը»: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Դատարանը որոշեց ամբաստանյալ Մանուել Մանուկյանին նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնել։
Ես Ձեզ ասում էի, որ իմ դեմ շինծու քրեական գործեր են հարուցում, ինձ՝ վախեցնելու, լռեցնելու, կանգնեցնելու համար։

Այս քրեական գործերը պահվելու են և աշխարհի ամենահեղինակավոր ամբիոններից խոսվելու է այս ամենի մասին։

Իմ Տերը իմ Աստված է , դուք սա ձեր ականջին օղ արեք և սպասեք ձեր դատին»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանին, որը Դիմադրության շարժման մասնակիցներից է, երկու ամիս առաջ ձերբակալել ու մեղադրանք էին առաջադրել։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում