copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:13 30-07-2022

Մեր երկրում թրաֆիքինգի գործերով քննվող ու հատկապես մեղադրական դատավճիռներով գործերի թիվը շարունակում է մտահոգիչ մնալ․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ուղերձ է հղել Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ․«Սիրելի՛ հայրենակիցներ,
2013 թվականից ի վեր` հուլիսի 30-ը մարդկության կողմից նշվում է որպես Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օր:
Մարդկանց թրաֆիքինգը կամ, այսպես կոչված, մարդկանց «ապրանքայնացումը», որպես ժամանակակից ստրկության զանգվածային երևույթ, շարունակում է կործանարար և անդառնալի հետևանքներ առաջացնել ինչպես անհատի, նրա ընտանիքի անդամների, այնպես էլ ամբողջ հասարակության համար, այդ թվում՝ հիմնական իրավունքների և ազատությունների իրացման, ֆիզիկական և մտավոր առողջության տեսանկյունից:
Ցավոք, կանայք և երեխաները շարունակում են մնալ հատկապես թիրախավորված։ Մասնավորապես, կանանց տնտեսական կայունության բացակայությունը, տնտեսապես մեկ այլ անձից կախյալ լինելու հանգամանքը կամ սոցիալ-տնտեսական այլ խնդիրները նպաստում են թրաֆիքինգի ռիսկի աճին:
Ուստի, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների շարքում, ի թիվս այլնի, հիմնարար նշանակություն ունի կանանց տնտեսական հզորացմանն ուղղված գործուն քայլերի ձեռնարկումը։
Հաշվի առնելով թրաֆիքինգի հանցակազմի առանձնահատկությունները՝ կարևոր է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման երևույթի, դրա դրսևորման ձևերի, պաշտպանության ուղիների և մեխանիզմների վերաբերյալ իրազեկման արշավների անընդհատությունն ու հասցեականությունը, հատկապես՝ ռիսկային խմբերի շրջանում (կանայք, երեխաներ, ապաստան հայցողներ, փախստականներ):
Մեր երկրում թրաֆիքինգի գործերով քննվող ու հատկապես մեղադրական դատավճիռներով գործերի թիվը շարունակում է մտահոգիչ մնալ։ Միևնույն ժամանակ, որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ, որ թրաֆիքինգի դեմ պայքարի քաղաքականությունը որդեգրի ոչ միայն քրեաիրավական, այլ նաև սոցիալ-իրավական ուղղվածություն, ինչն արտահայտվում է զոհերին ու վկաներին պաշտպանության և սոցիալ-հոգեբանական ու վերականգնողական աջակցության տրամադրմամբ:
Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ, կոչ եմ անում ՀՀ կառավարությանը, իրավապահ մարմիններին, միջազգային կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը և անհատներին համախմբվելու ու գործուն քայլեր ձեռնարկելու՝ մարդկանց թրաֆիգինքի և շահագործման ցանկացած հնարավոր դրսևորման կանխման, ինչպես նաև թրաֆիքինգի զոհերի պատշաճ նույնացման, աջակցության ու պաշտպանության ուղղությամբ՝ համատեղելով պայքարի իրավական, տնտեսական, քաղաքական և սոցիալական միջոցները»:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում