Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 3 տարի առաջ - 12:07 29-07-2022

ԱՄՆ-ը ծրագրել է հրթիռային հարձակման մասին նախազգուշացնող համակարգի նոր արբանյակ արձակել

Հրթիռային հարձակման մասին նախազգուշացնող համակարգի (SBIRS) հերթական, նոր սերնդի ամերիկյան GEO 6 արբանյակը նախատեսվում է ուղեծիր դուրս բերել օգոստոսի 4-ին, հաղորդել է United Launch Alliance (ULA) շահագործող ընկերությունը:

Գործարկումը կիրականացվի Atlas V հրթիռ-կրիչով, որն աշխատում է ռուսական ՌԴ-180 շարժիչով, առաջիկա հինգշաբթի օրը, Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանի ավիաբազայից:

Ինֆրակարմիր համակարգի գեոսինխրոն արբանյակը կշահագործվի ԱՄՆ տիեզերական հրամանատարության կողմից:

ULA-ն Boeing-ի և Lockheed Martin-ի համատեղ ձեռնարկությունն է, որը արձակումներ է իրականացնում Պենտագոնի համար: