copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 09:53 28-07-2022

Բայդենի վարչակազմը ռուսական կողմի կորուստները գնահատում է 75000․ New York Times

The New York Times-ը գրում է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը Ռուսաստանի կորուստները Ուկրաինայի հետ պատերազմում գնահատում է 75 հազար սպանված և վիրավոր։

Ըստ New York Times-ի, Բայդենի վարչակազմը նման տեղեկանք է տալիս կոնգրեսականներին. այս մասին պարբերականին ասել է նրանցից մեկը, որը վերջերս եղել է Ուկրաինայում։ Կոնգրեսականի խոսքով, ում անունը չի նշվում, 75000 թիվը նշված է Պետդեպարտամենտի, պաշտպանության նախարարության, Միավորված շտաբերի պետերի կոմիտեի և հետախուզության կողմից իր և իր գործընկերների համար պատրաստված տեղեկանքում:

Ավելի վաղ այս մասին Twitter-ում գրել էր CNN-ի թղթակիցը. նրա խոսքով, նման գնահատական ​​է եղել Ներկայացուցիչների պալատի համար նախատեսված գաղտնի գրառման մեջ։

«Պատերազմի սկզբից Ուկրաինան և Ռուսաստանը թաքցնում են իրենց կորուստները՝ ստիպելով միմյանց և ողջ աշխարհին գուշակել դրանց չափը: Երկու կողմերն էլ իրական կորուստները չեն ներկայացնում՝ նվազեցնելով թվերը. Ռուսաստանը՝ ներքին լսարանին հաջողությունների մասին պատմելու, Ուկրաինան՝ մարտական ​​ոգին պահպանելու համար»,- ընթերցողներին հիշեցնում է ամերիկյան պարբերականը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից