copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 20:51 30-08-2021

New York Times. «Էրդողանը բացահայտ պարծենում է ընդդիմադիրների ապօրինի առևանգումներով»

Ամերիկյան նշանավոր «New York Times» օրաթերթն իր խմբագրականում գրել է, որ Էրդողանը բացահայտ պարծենում է իր ապօրինի առևանգումներով, գրում է Ermenihaber-ը։

Հրապարակված հոդվածում անդրադարձ է կատարվել ավտորիտար առաջնորդների կողմից արտերկրում գտնվող ընդդիմադիրների դեմ իրականացվող գործողություններին:

Ամերիկյան նշանավոր օրաթերում նշվում է, որ օրինակ՝ Ռուսաստանի կամ Սաուդյան Արաբիայի առաջնորդները նմանատիպ դեպքերի առնչությամբ եթե խուսափում են «անձնական պատասխանատվություն ստանձնելուց», ապա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդհակառակը՝ նույնիսկ բացահայտ պարծենում է այդ գործողություններով:

Հոդվածում նշվում է, որ ավտորիտար առաջնորդները մեծացնում են ճնշումը այլ երկրներում գտնվող իրենց քաղաքական հակառակորդների նկատմամբ՝ օգտագործելով գլոբալիզացիայի ընձեռած հնարավորությունները, թվային տեխնոլոգիաները և հսկողության նոր մեթոդները՝ այլախոհներին ահաբեկելու, ձերբակալելու, առևանգելու, արտաքսելու կամ սպանելու համար:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2016 -ի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձից ի վեր բացահայտորեն կառուցել է հսկայական ցանց իր հակառակորդների դեմ՝ օգտագործելով ինչպես օրինական, այնպես էլ անօրինական միջոցներ:

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպության կողմից այս տարի հրապարակված զեկույցի համաձայն՝ առնվազն 58 առևանգում է տեղի ունեցել 17 տարբեր երկրներում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում