copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:51 27-07-2022

Թուրքական թերթը «Զանգեզուրի միջանցքը» անվանել է «Թուրանի ճանապարհ»

Թուրքական իշխանամերձ «Sabah» թերթի կայքը հրապարակել է «Թուրանի ճանապարհն է գալիս. Թյուրքական պետությունները իրար է միացնելու» վերտառությամբ հոդված, որտեղ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»՝ այն անվանելով «Թուրանի ճանապարհ», փոխանցում է ermenihaber-ը:

Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ Ղարաբաղի հաղթանակով Թուրքիայի և Ասիայի միջև նոր միջանցք է բացվել, որը իրար կկապի 1.1 տրիլիոն դոլարի ՀՆԱ ունեցող թյուրքախոս երկրներին:

Ընդգծվել է, որ Թուրքիա-Ադրբեջան առևտրաշրջանառությունը կազմում է մոտ 4.5 մլրդ դոլար, և նպատակ կա այն հասցնել մինչև 15 մլրդ դոլարի: Նշվել է, որ միջանցքի բացումով վերջ կդրվեն Վրաստանի և Իրանի տարածքով տարանցման վրա կիրառվող սահմանափակումներին:

Ըստ կայքի պնդման՝ նախատեսվում է, որ այդ ուղին բացվելու է այս տարի, իսկ դրա շահագործումից հետո Հարավային Կովկասում հնարավոր կլինի հիմք դնել տնտեսական համագործակցության:

Կրկին ընդգծվել է, որ «Զանգեզուրի միջանցքը» չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի տեսանկյունից մեծ կարևորություն ունի: Ըստ այդմ՝ երբ «միջանցքը» հանձնվի շահագործման, Ադրբեջանի դիրքը, որը գտնվում է Թուրքիայի և Չինաստանի միջև, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի տեսանկյունից կամրապնդվի, իսկ Զանգեզուրը կարևոր այլընտրանքային ուղի կարող է դառնալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի համար, որի նշանակությունը ռուս-ուկրաինական պատերազմից հետո մեծացել է:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում