copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:22 02-02-2022

El País թերթը հրապարակել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանը անվտանգության երաշխիքների տրամադրման ՌԴ պահանջներին

Իսպանական El País թերթը հրապարակել է ԱՄՆ վարչակազմի և ՆԱՏՕ-ի ղեկավարության պատասխանների ամբողջական վարկածները Ռուսաստանի Դաշնության, այսպես կոչված, «անվտանգության երաշխիքների» տրամադրման պահանջներին, որոնք դեռ գաղտնի էին պահվում։ Չորեքշաբթի օրը՝ փետրվարի 2-ին, պարբերականը անգլերենով երկու փաստաթուղթ է հրապարակել՝ ՆԱՏՕ-ի նամակը՝ չորս էջում, և ԱՄՆ պատասխանը՝ հինգ էջում:

Փաստաթղթերից բխում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը և Վաշինգտոնը մերժում են Ռուսաստանի պահանջները՝ դրանք անվանելով անընդունելի։ Միաժամանակ նրանք բաց են կոնկրետ հարցերի և նոր պայմանավորվածությունների շուրջ բանակցությունների համար։ Որպես բանակցությունների հաջողության պայման՝ Արևմուտքը նշում է Ուկրաինայի սահմաններից ռուսական ստորաբաժանումների դուրսբերումը, որոնք վերջին ամիսներին կուտակվել են այդ տարածաշրջաններում։

Մասնավորապես, ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն պատրաստ են բացառել Ուկրաինայում մարտական ​​ստորաբաժանումների և ցամաքային հրթիռային համակարգերի երկարաժամկետ տեղակայումը, եթե Մոսկվան ստանձնի համանման պարտավորություններ։ Բացի դրանից, Վաշինգտոնը և ՆԱՏՕ-ի ղեկավարությունը Մոսկվային առաջարկում են վերադառնալ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրին՝ ներառյալ ուժերի քանակի և տեղակայման վերաբերյալ տվյալների տրամադրումը:

Արևմուտքը նաև կոչ է անում զերծ մնալ հակաարբանյակային և հիպերձայնային զենքերի փորձարկումից, խորհրդատվություններ անցկացնել տիեզերքում ռիսկերը նվազեցնելու վերաբերյալ և Բրյուսելում ու Մոսկվայում վերականգնել ներկայացուցչությունների աշխատանքը։ Փաստաթղթերի իսկությունը, ի թիվս այլոց, dpa գործակալությանը հաստատել են ՆԱՏՕ-ի աղբյուրները։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում