copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:17 05-06-2022

Սերբական թերթը հրապարակել է Չեռնոգորիայի վրայով Լավրովի թռիչքը արգելող փաստաթղթի լուսանկարը

Սերբական «Վեչեռնե նովոստի» թերթը կիրակի օրը հրապարակել է փաստաթղթի լուսանկարը, որը թույլ չի տալիս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռի թռիչքը Չեռնոգորիայի տարածքի վրայով՝ Բելգրադ կատարելիք այցի համար։ Պարբերականն իր կայքում տեղադրել է մի ոչ մեծ հատվածի լուսանկարի պատճենը՝ not granted («[թույլտվություն] չի տրամադրվում») բառերով, որը ստորագրել է Չեռնոգորիայի ինչ-որ պաշտոնատար անձ։

Ավելի վաղ թերթը հաղորդել էր, որ Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան հրաժարվել են օդային միջանցք տրամադրել Լավրովի ինքնաթիռին, որը պետք է մեկնի Սերբիա։

Ուրբաթ օրը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկացրել է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հունիսի 6-7-ը կայցելի Սերբիա, որի ընթացքում նախատեսված են հանդիպումներ այդ երկրի նախագահի հետ, բանակցություններ ԱԳ նախարարի և Ազգային սկուպշչինայի (միապալատ խորհրդարան) նախագահի հետ: Դիվանագետի խոսքով, ենթադրվում է, որ կողմերը խորությամբ կքննարկեն երկկողմ քաղաքական և տնտեսական համագործակցության հարցեր, մտքեր կփոխանակեն բալկանյան տարածաշրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաև մի շարք միջազգային խնդիրների շուրջ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից