Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:51 27-07-2022

Բա ինչի՞ չեք խոսում, երբ քաղաքական գործով ինչ-որ մեկը ազատ է արձակվում, բայց նման գործերով կալանավորումները ռեզոնանս են առաջացնում․ Մեսրոպ Մակյան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքում այսօր տեղի կունենա դատավորների ընդհանուր ժողով: Օրակարգում ներառված է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցը:

Դատավոր, ԲԴԽ անդամ դատավոր Մեսրոպ Մակյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հայտնի ձայնագրությանը, ասաց.

«Բոլորիս էլ հայտնի է, թե ի՞նչ պայմաններում է տեղի է ունեցել, ամբոբողջությամբ դատական համակարգի վրա տարածել, թե բոլորը վախենում են, որ իրենց կձայնագրեն՝ ռեալ չէ, բացառությամբ այն դատական նիստերը, որոնք ձայնագրվում են»։

Հարցին՝ թե ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հեռանալուց հետո ի՞նչ փոխվեց, քանի որ Չիչոյանն էլ է, ըստ տեղեկությունների, դարձել քաղաքական իշխանության այն անձանցից մեկը, որը իշխանությունների ցանկալի քայլերի է գնացել՝ կոնկրետ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների կասեցման հետ կապված՝ պատասխանեց.

«Պարոն Ջհանգիրյանի գնալուց հետո փոխվել է այն, որ այսօր այն սահմանագծին ենք աշխատում, որ քվորում երբեմն չի ապահովվում՝ քանակային առումով։ ԲԴԽ նախագահը դա ղեկավար չէ, քանի որ դատական իշխանությունն ունի բացառիկ անկախություն, չի կարող ասվել, որ այդ հիմնարկի ղեկավարը՝ ԲԴԽ անդամների ղեկավարն է, նա հավասար ձայներից օգտվող անձ է, ընդամենը արտաքին հարաբերություններում ապահովում է ԲԴԽ շփումները»։

Հարցին՝ թե Վճռաբեկ դատարանի դատավորներ ընտրվեցին, Հակակոռուպցիոն դատարանի դատավորներ, այսինքն դատական համակարգում դատավորները սրտնեղել են, թե ի՞նչ թեկնածուներ գնացին և ԱԺ-ի կողմից ընտրվեցին, ընդ որում կան դատավորներ, ովքեր չի բացառվում, որ համակարգից դուրս մնան՝ պատասխանեց.

«Սրտնեղող դատավորներին ընդամենը կխնդրեմ , որ ընթացակարգը նայեն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան