Մամուլ 4 տարի առաջ - 08:24 26-07-2022

Դավիթ Տոնոյանի գործը կգնա Հակակոռուպցիոն դատարան. նոր մանրամասներ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ ԳՇ պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում չքննվի: Հնարավոր է՝ դատավոր Մանվել Շահվերդյանի վարույթից գործի քննությունը տեղափոխվի Հակակոռուպցիոն դատարան, եւ քննությունը շարունակվի նոր դատարանում: Այս հարցը քննարկվում է դատական համակարգում, եւ տեղափոխման հարցն էլ առաջ է քաշվել Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններից հետո։
Չի բացառվում, որ դատավոր Մանվել Շահվերդյանի՝ դատական նիստերը ուշ-ուշ նշանակելու եւ տարբեր պատճառաբանություններով նիստերը հետաձգելու գործելաոճը հենց այդ հանգամանքով էր պայմանավորված: Ինչպես հայտնի է, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով հունիսի 27-ին նշանակված դատական նիստը հետաձգվել էր դատավոր Մանվել Շահվերդյանի կողմից դեսպանատուն այցելելու պատճառաբանությամբ:
Դրանից հետո ակնկալվում էր, որ հաջորդ դատական նիստը պետք է նշանակվեր ամենասեղմ ժամկետներում, մինչդեռ պարզվեց, որ դատավոր Մ. Շահվերդյանը այս անգամ էլ մեկնել է ամենամյա արձակուրդ, հաջորդ դատական նիստն էլ նշանակվել է 2022 թվականի օգոստոսի 8-ին, այսինքն՝ կայացած նախորդ դատական նիստից շուրջ 2 ամիս հետո: Դավիթ Տոնոյանի եւ մյուսների գործով դատական նիստերը մեկնարկել են հունվարից, եւ անցած 6 ամիսների ընթացքում այս գործով «ամբողջական եւ նորմալ» դատական նիստ չի անցկացվել։
Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի