copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:29 25-07-2022

Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Flyone»-ի գովազդը միայն հազար հատ փաստաթուղթ արժե

Լրատվամիջոցների համար օր օրի նոր խոչընդոտներ ստեղծող իշխանությունը, որն այդ ամենն անում է իբր ԶԼՄ-ներին «իրավական դաշտ» բերելու համար, իրենց իսկ պատկանող կայքերին անգամ ուշադրություն չեն դարձնում, ԶԼՄ-ների աշխատանքը բարդացնող ու խոսքի ազատությունը սահմանափակող օրինագծեր ներկայացնելուց առաջ նույնիսկ չեն տեսնում, որ իրենց ենթակայության տակ գործող կայքերը օրենքի արդեն իսկ գրված դրույթները չեն պահպանում։

Օրինակ՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ «Համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող զանգվածային լրատվության միջոցն իր կայքում պետք է ներառի՝

1) լրատվության միջոցի անվանումը.

2) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գրանցման համարը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա նրա անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման հասցեն, եթե նա անհատ ձեռնարկատեր է, ապա նաև պետական հաշվառման համարը»։

Սակայն Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Armtimes»-ը, օրինակ, անտեսել է օրենքի այս պահանջը։ «Armtimes»-ը «Հայկական ժամանակի» էլեկտրոնային տարբերակն էր, «ՀԺ»-ն տպագրվում էր «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի կողմից, և ենթադրվում է, որ «Armtimes»-ը ևս պատկանում է այդ ՍՊԸ-ին, սակայն կայքում ոչ մի տեղ չեք հանդիպի կազմակերպական-իրավական ձևն ու գրանցման համարը։ Նշենք, որ «ՀԺ»-ն անցած տարվանից չի տպագրվում։ Եթե «Armtimes»-ը գոնե գրանցման հասցեն է նշել ու հեռախոսահամարը, ապա ՔՊ գրասենյակում ծվարած «civic.am»-ը, որը, ըստ տեղեկությունների, խմբագրում է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, կայքի մասին որևէ տեղեկություն չունի հրապարակած։ Նույնիսկ կայքում նշված չէ, թե ով է խմբագիրը, ովքեր են լրագրողները, որտեղ է գտնվում խմբագրությունը, ինչպես զանգել և այլն, անգամ հեռախոսահամար նշված չէ, էլ ուր մնաց գրանցման համարը կամ կազմակերպական- իրավական ձևը։

Նույն իրավիճակն է նաև Խաչատուր Սուքիասյանի և Ալեն Սիմոնյանի հետ կապվող «Արարատնյուզում», հիմնադիրները բավարարվել են միայն էլեկտրոնային հասցե նշելով, մինչդեռ ԶԼՄ-ներին տարբեր անտրամաբանական պահանջներ են ներկայացնում, մամուլի դեմ տարբեր նախագծեր բերում, իսկ այս կայքերի ներկայացուցիչներն էլ դրանք հավանության են արժանացնում, ստեղծում ֆոն, թե իբր ոչ բոլոր կայքերն են այդ օրինագծերից դժգոհ։

«Արարարտնյուզում» տեղադրված միակ գովազդը, ի դեպ, Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Flyone» ավիաընկերության գովազդն է, երևի այդ գովազդն արդեն իսկ բավարար ինֆորմացիա տալիս է ընթերցողին կայքի տերերի մասին ու հազար հատ փաստաթուղթ արժե։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա

Ձեզ գուցե հետաքրքրի