copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:12 25-07-2022

ԵՊՀ ռեկտորի անձնուրաց քայլը. այսպիսի նիկոլականի ոչ մի տեղ չեք գտնի

Եվ այսպես, ուշադրություն, հրատապ տեղեկատվություն։ ԵՊՀ-ում աննախադեպ դեպք է տեղի ունեցել, աշխատավարձեր են բարձրացվել, սակայն աշխատավարձի բարձրացում ունեցած աշխատողների ցանկում չկա Հովհաննես Հովհաննիսյանի անունը։ Հովհաննիսյանը 10 տոկոսով բարձրացրել է պրոֆեսորների աշխատավարձերը, բայց քանի որ ճակատագրի հեգնանքով ինքը պրոֆեսոր չէ, այս անգամ իրեն բաժին չի հասել։ Նշենք, որ Հովհաննիսյանը սիրում է աշխատավարձեր բարձրացրել, ճիշտ է՝ մինչ այժմ միայն իր աշխատավարձն էր բարձրացրել 570 հազարից դարձնելով 1 մլն 300 հազար, այսինքն՝ համարյա եռապատկել էր, բայց այդ մասին ոչ մի խոսք, իսկ պրոֆեսորների աշխատավարձի 10 տոկոսի բարձրացման առթիվ ԵՊՀ-ն մի ընդարձակ հաղորդագրություն է տարածել․

«Երևանի պետական համալսարանում բարեփոխումների իրականացման կարևորագույն գործոններից է համալսարանականների աշխատավարձերի բարձրացումը և խրախուսական տարբեր միջոցների կիրառումը։ Ընթացիկ տարում բարելավվել է ԵՊՀ աշխատակիցների բժշկական ապահովագրության փաթեթը, սահմանվել են խրախուսական միանվագ պարգևավճարներ միջազգային հեղինակավոր պարբերականներում հոդվածներ հրատարակելու դիմաց։ Համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հրամանի համաձայն՝ ԵՊՀ հիմնական աշխատակիցներն այս տարի՝ արձակուրդից առաջ, ստացել են պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով դրամական պարգևատրում։ 2022 թ. սեպտեմբեր ամսից 10 տոկոսով բարձրանալու են պրոֆեսորների, իսկ 2023 թ. հունվար ամսից՝ ԵՊՀ բոլոր աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը։ ԵՊՀ բարեփոխումների շրջանակում մշակվում են համալսարանականների աշխատավարձերի բարձրացման, աշխատանքային պայմանների բարելավման մի շարք նոր ծրագրեր, որոնք տարբեր եղանակներով կնպաստեն ԵՊՀ կրթության որակի բարելավմանն ու գիտահետազոտական գործունեության ակտիվացմանը»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։

Հովհաննիսյանը, փաստորեն, Նիկոլ Փաշինյանի ձեռագիրն է ընդօրինակում։ Փաշինյանը, հիշեցնենք, կրկնապատկել էր նախարարների աշխատավարձերը՝ գաղտնի հրամանով, հանրությունից թաքուն, իսկ ուսուցիչների աշխատավարձի 10 տոկոս բարձրացման մասին նույնիսկ ՄԱԿ-ի ամբիոնից էր բարձրաձայնում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում