copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:32 25-07-2022

ԵՄ դեսպանին առանձնակի ջանքե՞ր են պետք՝ հասկանալու համար այս ապօրինությունները․Վարազդատ Հարությունյան

Օրեր առաջ Oragir.news-ի հետ զրույցում Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինն ասել էր, որ այս պահին ինքը չի կարող ասել, թե Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ։ Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, սակայն, Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը փաստեր ներկայացրեց, որոնք, ըստ պաշտպանի, ակնհայտ են դարձնում Չալաբյանի նկատմամաբ երկակի ստանդարտների կիրառումն ու քաղաքական հիմքով հետապնդումը։ Հիշեցնենք, որ Չալաբյանը «Համախմբում» շարժման անդամ է, և պայքարում է ՆԻկոլ Փաշինյանի վարչախմբի դեմ, պահանջում է վերջինիս հրաժարականը։ Մեր հարցին, թե ինչո՞ւ է դեսպանը նման հայտարարություն անում այն դեպքում, երբ եվրոպական կառույցները նախկինում մշտապես խոսում էին Հայաստանում քաղբանտարկյալների առկայության և նրանց իրավունքների պաշտպանության մասին։

«Ես առաջարկում եմ այս ասուլիսի բովանդակությունը ուղարկել ԵՄ դեսպանին և ևս մեկ անգամ ճշտել, թե ՀՀ-ում արդյոք կա՞ն քաղաքական բանտարկյալներ, թե՞ ոչ, որովհետրև, եթե ինքն ասել է՝ չեմ կարող ասել, ուրեմն նշանակում է, որ ինֆորմացիայի խնդիր ունի, կամ եղած ինֆորմացիաները հակասական են, ու ինքը խնդիր ունի, որ իրար հետ համադրի ու հասկանա, թե դրանցից ո՞րն է ճիշտ։ Միգուցե այս ասուլիսն օգնի իրեն հասկանալ, թե որն է ճիշտը, միգուցե վաղվա նախնական դատալսումնե՞րը օգնեն։ Ես կարծում եմ՝ այս ինֆորմացիան պիտի ուղարկենք, և ևս մեկ անգամ հարցադրում անենք՝ ի վերջո, կա՞ն, թե՞ չկան, տեսնենք այս անգամ կկարողանա՞ ասել, թե՞ ոչ, թե՞ առանձնակմի ջանքեր են պետք՝ հասկանալու համար այս ապօրինությունները, որոնք լուսաբանվում են առավոտից մինչև երեկո»․- պատասխանեց Հարությունյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը