copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:36 23-07-2022

Պուտինը ԱՄՆ-ի համար ավելի վտանգավոր է, քան Հիտլերը. «Պանամական արխիվի» գործով ինֆորմատոր

Անանուն ինֆորմատորը, որը 2015 թվականին լրագրողներին է փոխանցել, այսպես կոչված, «պանամական արխիվի» նյութերը՝ օֆշորային ընկերությունների իրական սեփականատերերի մասին տվյալների խոշորագույն արտահոսքերից մեկը, 6 տարվա մեջ առաջին անգամ հարցազրույց է տվել։ Ի թիվս այլ բաների, դրանում նա հիշատակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ենթադրելով, որ նախկինում իր շրջապատի կողմից օֆշորային ընկերություններում տեղադրված գումարներն այժմ օգտագործվում են Ուկրաինայում պատերազմի ֆինանսավորման համար։

Գերմանական Der Spiegel պարբերականի երկու լրագրողներին տված հարցազրույցը հրապարակվել է OCCRP միջազգային հետաքննական նախագծի կայքում, որը համախմբում է տարբեր երկրների լրագրողների։ Նախագծի տասնյակ լրագրողներ, համագործակցելով միմյանց հետ, 2016 թվականին հրապարակել են բազմաթիվ նյութեր՝ հիմնվելով «պանամական թղթերում» պարունակվող տվյալների վրա։ Խոսքը Massack Fonseca ընկերության արխիվի մասին է, որի հաճախորդներն են եղել բազմաթիվ գործարարներ, քաղաքական, հասարակական գործիչներ ու հանրահայտ մարդիկ տասնյակ երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից։

Ինֆորմատորը, ինչպես նախկինում, չի հայտնում իր իսկական անունը, նա իր մասին խոսում է որպես «Ջոն Դոուի»։ Նա նշել է, որ օֆշորային ընկերությունները շարունակում են կարևորագույն դեր խաղալ ավտորիտար ռեժիմների համար։ Լրագրողների զրուցակցի խոսքով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ԱՄՆ-ի համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան ժամանակին Հիտլերը», իսկ կեղծ ընկերությունները անվանել է նրա «լավագույն ընկերներ», որոնց միջոցով ֆինանսավորվում է ռուսական բանակը։

«Դա հենց այն է, ինչը սպանում է անմեղ մարդկանց Ուկրաինայում»,- հայտարարել է նա։

Թե կոնկրետ ինչպես են այդ ընկերությունները ֆինանսավորում ռուսական բանակը՝ ինֆորմատորը չի ասել։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում