copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:57 22-07-2022

Ուկրաինան Թուրքիայի և ՄԱԿ-ի հետ ստորագրել է հացահատիկի արտահանման մասին համաձայնագիր

Ուկրաինայի ներկայացուցիչները Ստամբուլում Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ ստորագրել են հացահատիկի արտահանման մասին համաձայնագիր, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ուկրաինական «Ստրանա» պարբերականին։

Հաղորդվում է, որ փաստաթուղթը ստորագրել են Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Նշվում է, որ համանման փաստաթուղթ «պետք է ստորագրեն Թուրքիայի, ՄԱԿ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները»։

Ինչպես պնդում են, վերահսկողությունը Օդեսայի, Չեռնոմորսկի և Յուժնիի նավահանգիստների նկատմամբ, որոնցով իրականացվելու է հացահատիկի արտահանումը, «մնում է ուկրաինական կողմին»։ Բացի դրանից, ընդգծվում է, որ այս նավահանգիստներում այլ նավերի նավարկություն չի նախատեսվում, բացի հացահատիկի և դրա հետ կապված սննդամթերքի ու պարարտանյութերի արտահանում ապահովող նավերից։

Մինչ այս հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հուլիսի 22-ին մեկնել է Ստամբուլ, որպեսզի ստորագրի համաձայնագիր Սևծովյան նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի փոխադրման մասին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի