copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:26 31-05-2022

Էրդողանը հացահատիկի արտահանման հարցը քննարկել է Զելենսկիի և Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսային բանակցություններ է վարել Վլադիմիր Զելենսկիի և Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։

Ուկրաինայի նախագահի հետ Էրդողանը քննարկել է ուկրաինական մթերքների արտահանման համար երթուղի ստեղծելու հարցը։

«Նախագահ Էրդողանն ընդգծել է, որ առանձնահատուկ նշանակություն է տալիս ծովային ճանապարհով ուկրաինական գյուղմթերքի արտահանման համար անվտանգ միջանցք ստեղծելու նախագծին»,- ասվում է Էրդողանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան ուղերձի ժամանակ ասել է, որ Ռուսաստանի կողմից Սև ծովում ուկրաինական նավահանգիստների արգելափակման և Ազովի ծովի ուկրաինական ափը գրավելու պատճառով Ուկրաինան չի կարողանում արտահանել 22 միլիոն տոննա հացահատիկ, որն արդեն իսկ առկա է պահեստներում:

Էրդողանը Ուկրաինայից հացահատիկի արտահանման թեման քննարկել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Վլադիմիր Պուտինը նշել է, թուրք գործընկերների հետ համակարգված, բեռների անարգել ծովային տարանցմանը նպաստելու ռուսական կողմի պատրաստակամությունը: Դա վերաբերում է նաև ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի դուրս բերմանը»,- ասվում է Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրությունում:

Հաղորդագրությունում կրկին ասվում է, որ «Ռուսաստանը կարող է զգալի ծավալներով պարարտանյութ և գյուղմթերք արտահանել՝ հակառուսական պատժամիջոցների չեղարկման դեպքում»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից