Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 10:59 19-07-2022

ՄԱԿ-ը ևս մասն է այն խմբի, որը փորձում է Արցախը Հայաստանից պոկել. Հովհաննես Իշխանյան

«Դիմադրություն» շարժումը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիաներ է կազմակերպել։

Կինոռեժիսոր Հովհաննես Իշխանյանն իր ելույթում ասաց. «ՄԱԿ-ը ստեղծվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ կայունություն, խաղաղություն ապահովելու նպատակով։ Ժամանակ առ ժամանակ հայտարարություններ է տալիս՝ քաղբանտարկյալներին ազատելու համար։ Այս տարվա մարտին հորդորել են Բելառուսին, Իրանին ազատել քաղբանտարկյալներին, բայց ՀՀ-ում արդեն չորս տարի է՝ այս իշխանությունները ապօրինաբար մարդկանց նետում են բանտերը, գործեր են սարքում։ Դրա ապացույցն է նաև, որ ամենաաղմկահարույցը համարվեց հակասահմանադրական, սակայն ՄԱԿ-ի համար այս մարդիկ գոյություն չունեն։

Մենք արդեն ունենք երեք քաղբանտարկյալ, որոնք զրկվել են կյանքի իրավունքից ՀՀ-ի, այսպես կոչված, իշխանությունների օրոք։ Մենք գիտենք, թե ոնց է համատարած ատելություն տարածվում Արցախի հայերի նկատմամբ, և այդ ամենն արվում է Արցախը Հայաստանից կտրելու համար։ Այս ամենից մի բան է հետևում, որ ՄԱԿ-ը ևս մասն է այն խմբի, որը փորձում է Արցախը Հայաստանից պոկել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը