copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:34 19-07-2022

Ովքեր կպահպանեն իրենց պաշտոնները ՊՆ-ում. ղեկավար կազմին հասկացրել են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր ՀՀ պաշտպանության նախարարություն եւ ներկայացրել ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ էդուարդ Ասրյանին:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունները ՊՆ ղեկավար կազմին հասկացրել են, որ նախարարի մյուս տեղակալը կլինի Առաքել Մարտիկյանը։ Իսկ ի՞նչ է սպասվում ԳՇ պետի տեղակալ Կամո Քոչունցին եւ Արմեն Գյոզալյանին։
Նրանց մասով դեռ հստակ որոշում չկա. բացառված չէ, որ Քոչունցը մնա որպես նախարարի տեղակալ, կամ, տարիքով պայմանավորված, նրան նոր պաշտոն տան, իսկ Գյոզալյանի մասով չի բացառվում, որ նրան առհասարակ հրաժեշտ տան։ Առաջիկայում նոր փոփոխությունների ականատես կլինենք Հայաստանի պաշտպանական գերատեսչությունում»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում