copy image url
Մշակույթ Ներքին 4 տարի առաջ - 20:04 18-07-2022

Ինչու էր «շփոթվել» Թերի Ջորջը

Օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջը «Ոսկե ծիրանի» փակման ժամանակ բեմի վրա կա՛մ իսկապես շփոթվեց, կա՛մ պարզապես ռեժիսորական հնարքի դիմեց՝ թյուրընկալում խաղալով, որի վրա քչերը ուշադրություն դարձրին:

Երբ «Ոսկե ծիրանի» տարածաշրջանային մրցութային ծրագրի ժյուրիի անդամ, իրաքցի գրող, եզդի իրավապաշտպան և ակտիվիստ Միրզա Դինային հայտարարեց «Խոստում. լավագույն մարդասիրական ֆիլմ» հատուկ մրցանակի մասին, Թերի Ջորջը շփոթմունք ձեւացրեց՝ իբր խոսքը իր «Խոստում» ֆիլմի մասին է: Միրզա Դինային գրկեց նրան ու ասաց, որ «Խոստումը» մրցանակ է, որը շնորհվում է Սիմոն Լերենգ Վիլմոնթի «Բեկորներից հավաքած տունը» ֆիլմին:

«Գիտենք, որ «Խոստումը» շատ-շատերի սիրտը գրավել է, բայց սա այդ դեպքը չէ… Դա Ուկրաինայի փախստականների մասին պատմող ֆիլմի մասին է»,- ժպտալով ասաց Թերի Ջորջը:

Ինչ վերաբերվում է Ջորջի՝ Հայոց ցեղասպանության թեմայով նկարված «Խոստում» ֆիլմին, համաշխարհային պրեմիերան կայացել է 2016 թ. Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ: Իսկ Հայաստանում «Խոստում» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թ. ապրիլի 27-ին։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում