copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:14 18-11-2021

Իրականում սխալ թվեր. կորոնավիրուսից մահացածների վիճակագրությունը թերի է․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Առողջապահության նախարարությունը մինչեւ օրս չի կարողանում հստակ վիճակագրություն ներկայացնել, թե կորոնավիրուսի հետեւանքով քանի մարդ՝ տանը, քանիսն են հիվանդանոցում մահացել։ «Ժողովուրդ» օրաթերթը նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց՝ վիճակագրությունն ինչու արդյոք մինչ օրս հասանելի չէ։ Ի պատասխան՝ տիկին նախարարը նշեց. «Քանի որ «Արմեդ» համակարգը փուլերով է ներդրվել, ապա այս պահին սինքրոնիզացիան ընթացքի մեջ է։ Այս մասով աշխատող աշխատանքային խումբ ունենք, առաջիկայում լրացուցիչ հաղորդագրություն կտրամադրենք»։

Հիշեցնենք, որ նույնաբովանդակ հարց մոտ մեկ ամիս առաջ նաեւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էր բարձրաձայնել՝ հետաքրքրվելով, թե ինչու են տարբերվում ԱՎԾ-ի ու Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի՝ մահվան մասին տվյալները. շուրջ 700 մարդ կորել է ցուցակներում։ Նախարարի պատասխանը նորից նույնն էր եղել, թե ստեղծվել է հանձնաժողով, որ ստուգում է երկու կառույցների ներկայացրած տվյալները։ «Արդյունքների մասին հրապարակում կլինի»,- մեկ ամիս առաջ ասել էր նա։

Թե ինչով է զբաղված Ավանեսյանի մատնանշած աշխատանքային խումբը, թերեւս միայն իրենք կիմանան։ Հստակ է, որ դրա կատարած աշխատանքի արդյունքն ավելի քան մեկ ամիս որեւէ մեկի համար տեսանելի չէ։ Պարզ է նաեւ, որ գործադրի անդամներն իրենց վերահսկողների՝ պատգամավորների ուշադրության կենտրոնում հայտնվելուց ու կոնկրետ, հասցեական «մեսիջ» ստանալուց հետո օր առաջ առկա խնդիրը, հարցը կամ քննադատությունը հարթելու, տեղը գցելու համար տեսանելի քայլեր չեն ձեռնարկում։

Ու ստացվում է, որ մինչեւ այսօր մեզ հրամցված վիճակագրությունը, թե օրը քանի մարդ է մահացել կորոնավարակից, իրականում սխալ թվեր են»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում