copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:12 18-07-2022

Թուրքական բանակի սպառազինությունը համալրվել է հակադրոնային համակարգերով

Թուրքական բանակի սպառազինությունը համալրվել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դեմ պաշտպանական համակարգերով, հայտարարել է երկրի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։

«Թուրքիայի զինված ուժերն առաջին անգամ փոքր չափերի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի «Շահին» համակարգեր են ստացել»,- ասել է նա։

Նրա խոսքով, հակադրոնը մշակվել է պաշտպանական արդյունաբերության «Ասելսան» թուրքական ընկերության կողմից։ «Շահին»-ները կարող են օգտագործվել կարևոր օբյեկտների, սահմանների և հակաօդային պաշտպանության խնդիրների լուծման համար, հավելել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավարը։

Դեմիրը նշել է, որ հակադրոնային համակարգն ունի թիրախի նկատմամբ բալիստիկ հաշվարկի ֆունկցիա և կարողանում է հետևել դրան՝ կենտրոնանալով ռադարից փոխանցվող տվյալների վրա։

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
21:40 Շփվել ենք երկու կողմերի հետ և հույս ունենք, որ շատ շուտով առաջընթացի կհասնենք․ Քուշներ
20:29 Տեղի համայնքապետարանը հերքում է տարածել
20:54 Զելենսկին մանրամասներ է հայտնել Ուիթքոֆի, Քուշների և «եվրաեռյակի» հետ բանակցություններից
21:02 Ոստիկանությունը պահպանություն է տեղակայել Երուսաղեմում հայկական սրբավայրի մոտ
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից