Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 23:39 16-07-2022

Պորտուգալիայում անոմալ շոգից 238 մարդ է մահացել

Պորտուգալիայում մի քանի օր ջերմաստիճանը հասել է 40 աստիճանի։ Պորտուգալիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 7-ից 13-ը անոմալ շոգի պատճառով մահացել է 238 մարդ, որոնց մեծ մասը տարեցներ են։ Իսկ հարևան Իսպանիայում օդի ջերմաստիճանը հասել է 45.7 աստիճանի:

Պորտուգալիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում անտառային հրդեհներ են բռնկվել, հազարավոր մարդիկ ստիպված լքել են իրենց տները։ Իսպանիայի Մալագա նահանգում ավելի քան 3000 մարդ է տարհանվել։ Ֆրանսիայում 12.200 մարդ տարհանվել է Ժիրոնդի շրջանից, որտեղ անտառային հրդեհների տարածքը մեկ օրում ավելացել է մեկ քառորդով՝ հասնելով 10.000 հեկտարի։

Մեծ Բրիտանիայում կանխատեսվող շոգի պատճառով հուլիսի 15-ին առաջին անգամ հայտարարվել է բնակիչների համար տագնապի առավելագույն՝ կարմիր մակարդակ։ Ըստ կանխատեսումների՝ հուլիսի 18-ին և 19-ին այն տարածքում, որը ներառում է Լոնդոնը, Մանչեսթերը և Յորքը, ջերմաստիճանը կբարձրանա մինչև 40 աստիճան, հայտնում է BBC News-ը։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը