Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:03 16-07-2022

Պետությունը նրա համար է, որ ժողովրդի հավերժությունն ապահովի․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Լույս» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցած «Հայկյան-2021» մրցանակաբաշխությանը և հանդես եկել ելույթով։

«Նախ ուզում եմ մեկ անգամ ևս ողջունել այստեղ հավաքված մեր գործընկերներին, նաև շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին ու մրցանակակիրներին այս միջավայրը ստեղծելու համար:
Կարծում եմ, որ շատ կարևոր է ավանդույթի շարունակությունը: Իմ խորին համոզմամբ, ստեղծող, ստեղծագործող, պայքարող մարդիկ` իրական պայքարողները, իրական ստեղծագործողները, երբեք դա չեն անում այն ակնկալիքով, որ երբևէ իրենք մրցանակ ստանան կամ էլ իրենց գործն ի ցույց կդրվի ուրիշներին: Նրանք դա անում են իրենց հոգու կանչով և, ցավոք սրտի, շատ հաճախ անում են նաև անձնազոհության գնով:

Այսօր ունեցանք այդպիսի օրինակ՝ Արմեն Գրիգորյանը. ես տեղյակ եմ իր անմիջական փաստաբաններից, որ կատեգորիկ հրաժարվում էր դիմել այս իշխանություններին, որպեսզի առողջական վիճակով պայմանավորված՝ փոխվի իր խափանման միջոցը: Այո, ուներ որոշակի առողջական պրոբլեմներ, բայց պետք է նաև փաստեմ, որ այդ առողջական պրոբլեմները չեն հանդիսացել այսօրվա իր հավերժություն գնալու պատճառը: Մասնագետների առաջին արձագանքներն էին, որ նա մահացել է սրտի կաթվածից, ինչպես ասում են՝ обширный инфаркт-ից: Նա երբեք սրտի համար որևէ բժշկի չէր դիմել:

Ես բազմաթիվ մրցանակաբաշխությունների եմ մասնակցել և արձանագրել եմ, որ այս մրցանակաբաշխությունը նպատակ ուներ ի հայտ բերել, ի ցույց դնել հանրությանը այն աշխատանքները, այն ավանդը, որ ունեցել են մարդիկ մեր ազգային արժեքները պահելու, պահպանելու և ավելացնելու գործում: Բայց ես տեսնում եմ, որ մրցանակակիրների մեջ նաև կան մարդիկ, ովքեր զբաղված են այն մարտահրավերներով, որ ունեն մեր ազգային արժեքները, և պայքարում են դրա ուղղությամբ: Սա շատ կարևոր հանգամանք է, եթե նայենք մեր շուրջը և տեսնենք, թե ինչ է կատարվում:

Ես վստահ եմ, որ սա ժամանակավոր երևույթ է մեր ազգի, մեր հասարակության կյանքում: Պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ են եղել այսպիսի իրավիճակներ՝ այնքան, որ նույնիսկ շատերին, չգիտեմ ասեմ՝ գայթակղությա՞ն, թե՞ փաստերի պարտադրանքով, փորձում են հիասթափեցնել մեր ժողովրդից, փորձում են տարբեր-տարբեր ծայրահեղությունների գիրկը գցել:
Ես չգիտեմ մի ժողովուրդ, որ առանց պետականության երկար ժամանակ դիմացել է: Երևի մենք եզակիներից ենք:

Այո, կարելի է տարբեր օրինակներ բերել, բայց, որպես ժողովուրդ, նրանք չեն կարող լիարժեք համարել, որ իրենց ազգային առաջնահերթություններն իրականացվում են:

Պետությունը նրա համար է, որպեսզի այդ առաջնահերթություններն իրականացնի: Պետությունը նրա համար է, որպեսզի ժողովրդի հավերժությունն ապահովի: Պետությունը նրա համար է, որպեսզի ժողովրդի անվտանգությունն ապահովի: Եթե պետությունն ի վիճակի չէ սա անելու, ուղղակի դա ողբերգություն է այդ ժողովրդի համար:

Ես խորապես համոզված եմ, որ բազմաթիվ արժանի մարդիկ, բազմաթիվ արժանի գործեր այս լսարանում ներկայացված չեն, բայց միևնույն ժամանակ, ես շատ լավ հասկանում եմ, որ մի միջոցառումով կամ մի մրցանակաբաշխությամբ անհնար է ամբողջն ընդգրկել, և այս առումով, իհարկե, իմ ցանկությունն է, և ես իմ աջակցությունն եմ հայտնում «Հայկյան» մրցանակաբաշխությանը, որպեսզի այն լինի հավերժ, անցկացվի ամեն տարի, և որպեսզի մենք կարողանանք մեր ուժերի ներածին չափով խրախուսել և այդպիսով մեր շնորհակալությունը հայտնել այդ մարդկանց»,-ասել է Սարգսյանը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ