copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:37 16-07-2022

Հերթական ուսապարկն է էլի, ասել են՝ դիմի դատարան, դիմել է. Իշխան Սաղաթելյանը՝ Երևանի քաղաքապետի մասին

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը լուրջ չի վերաբերում Երեւանի քաղաքապետի` իրեն դատի տալու հարցին: NEWS.am-ի հետ զրույցում Սաղաթելյանն ասաց, որ սա որեւէ կերպ չի ազդելու հետագայում հանրահավաքներ անցկացնելու վրա:

«Հերթական ուսապարկն է էլի, ասել են դիմի դատարան, դիմել է: Իմ համար ակնհայտ է, որ իրենք ժողովրդի դիմադրությունը կոտրելու, մեզ հետապնդելու, հայ մարդուն սպանելու, մարդկանց բանտարկելու համար թուրքերից խրախուսանքի եւ պարգեւավճարի են արժանանաում, բայց իերնց կողմից այելւս որեւէ քայլ ու գործողություն ո՛չ զարմացնում է, ո՛չ էլ զայրացնում է, մենք ունենք մի խնդիր` երկրին սպառնացող վտանգները լիարժեք ժողովրդին բացատրել, ոտքի հանենք ու այս չարիքի կառավարությանը հեռացնենք: Անիմաստ է դրանց քայլերի, գործողությունների վրա ժամանակ ծախսել կամ մեկնաբանել»,- ասաց նա:

Սաղաթելյանը շեշտեց, որ այս հանգամանքը բացարձակ չի ազդելու իրենց մարտավարության վրա, իրենք կշարունակեն հանրահավաքներ անցկացնել:

«Մի գործ ավել, մի գործ պակաս, ընդհանրապես որեւէ ձեւով մեզ չեն կարող իրենց ապօրինի քայլերով եւ գործողություններով հետ պահեն կամ ինչ-որ մի ձեւ կաշկանդեն, բացառվում է: Ինչ կարող են, թող անեն, բայց թող հիշեն, որ պատասխան են տալու: Ու, ընդհանրապես, ինքը ի՞նչ քաղաքապետ, ինքը տեղապահ է ժամանակավոր, մինչեւ ինչ-որ մեկին բերեն տեղը, ուսապարկի կարգավիճակով ինչ-որ մեկն է, ինչ-որ մի բան է արել, ուշադրություն չենք դարձնում»,- հավելեց նա:

Սաղաթելյանը նշեց, որ ինքը այս գործով դեռ ծանուցում չի ստացել եւ տեղյակ չէ, թե որ հանրահավաքի մասին է խոսքը:
«Որ օրը, որ հրապարակում, ինչ ժամի որ պետք լինի ե՛ւ հանրահավաք ենք անելու, ե՛ւ անհնազանդության ակցիաներ»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից