copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:09 16-07-2022

Ինչ ճակատագիր կունենա պետությանը նվիրաբերված, ապա վաճառված «Գոլդեն փելես» հյուրանոցը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրը Արմեն Ավետիսյանի կողմից 2019-ին նվիրաբերվեց պետությանը, և միայն 2,5 տարվա ջանքերից հետո կառավարությանը հաջողվեց վաճառել այն։ Գնորդը Նարեկ Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» կազմակերպությունն է: Մինչ այդ խոսակցություններ կային, որ հյուրանոցը սկսել է ավիրվել: Իսկ ի՞նչ վիճակում է այն հիմա: Հյուրանոցների գործադիր տնօրեն, «Project Inter-Invest»-ի զբոսաշրջության բաժնի ղեկավար Մահմուդ Սաադը «Փաստի» հետ զրույցում տեղեկացրեց, որ սկսել են հյուրանոցի վերանորոգման աշխատանքները:

«Համապատասխան փոփոխություններ ենք կատարում, որպեսզի այն էլ ավելի հարմարավետ դառնա մեր բոլոր հյուրերի համար: Շինարարական տարաբնույթ աշխատանքներ ենք կատարում, ջրահեռացման համակարգն ենք թարմացնում, ընդունարանը, ռեստորանը, բայց կային, օրինակ` սենյակներ, որտեղ մեծ փոփոխություններ չենք կատարել»,- ասաց նա:

Մահմուդ Սաադը նաև տեղեկացրեց, որ հյուրանոցը վերանվանվելու է «Mercure Tsaghkadzor Hotel»: «Սա լինելու է «Mercure» բրենդի առաջին հյուրանոցը Հայաստանում։ «Գոլդեն փելես» հյուրանոցի վերածնունդը հնարավոր է դարձել միջազգային «Accor» հյուրանոցային խմբի և «Project Inter-Invest» ընկերության միջև կնքված համաձայնագրի շնորհիվ»,- նշեց պարոն Սաադը՝ հավելելով, որ դեռ շատ անելիք ունեն:

«Նաև ներքին հարդարման աշխատանքներն ենք սկսելու, որը նույնպես իրականացնում ենք «Accor» ընկերության հետ խորհրդակցելով, ամեն ինչ միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելով: Ներկայում աշխատում ենք նախագծի վրա և երկու շաբաթվա ընթացքում կներկայացնենք, թե ինչպիսին է լինելու սենյակների դիզայնը, ներքին հարդարումը և ոչ միայն: Հուսով եմ, որ բոլոր աշխատանքներն ավարտին կհասցվեն մինչև տարեվերջ, և դեկտեմբերին հյուրանոցը կբացի իր դռները:

Անում ենք առավելագույնն այդ ժամկետներում բոլոր աշխատանքներն ավարտելու համար, տեմպ ենք հաղորդել մեր աշխատանքներին: Իրականում բավականին կարճ ժամկետներում արդեն իսկ հասցրել ենք մեծ ծավալի աշխատանք կատարել` վերադասավորումներ, փոփոխություններ, նորոգում և այլն»,- տեղեկացրեց Մահմուդ Սաադը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում