copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:04 08-03-2022

Դուք ինքներդ ճակատագիր եք ու, միաժամանակ, դուք ճակատագիր եք որոշում․ Ալեն Սիմոնյանի ուղերձը

Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի՝ Կանանց տոնի առթիվ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը․

«Սիրելի՛ կանայք,

Ջերմորեն շնորհավորում եմ այս տոնական օրվա առթիվ:

Կանանց տոնն ուրախության, դրական զգացմունքների ու խոհերի տոն է, որոնց աղբյուրը դուք եք,
սիրելի՛ կանայք՝ որպես մայր և կին, որպես դուստր և քույր:

Դուք ինքներդ ճակատագիր եք ու, միաժամանակ, դուք ճակատագիր եք որոշում:

Դուք ընտանիքի մասին մտածում եք նույնիսկ երբ դեռ ընտանիք չունեք, երեխայի մասին մտածում եք նույնիսկ երբ նա դեռ չի ծնվել, որովհետև ձեր մեջ եղած սերն ու հոգատարությունը երբեք չեն վերջանում, իսկ սկսվում են ձեր իսկ ծննդյան հետ:

Սիրելի՛ կանայք,

Ձեզ նվիրված պաշտոնական տոնը նշվում է գարնան առաջին ամսին՝ մարտին, սակայն դուք գարուն եք նվիրում անկախ տարվա եղանակից՝ ձեր էությամբ, ձեր կանացիությամբ, ջերմություն, երջանկություն ու սեր պարգևելու ձեր բացառիկությամբ, միայն ձեզ՝ կանանց բնորոշ հատկանիշներով և Աստծուց ու բնությունից միայն ձեզ տրված առաքելությամբ:

Մաղթում եմ, որ երբեք չպակասի սերը ձեր հանդեպ, որովհետև, հավատացած եմ, որ ձե՛ր մեջ այն երբեք չի պակասում:

Առողջություն, խաղաղություն, երջանկություն և ամենայն բարիք ձեզ, ձեր ընտանիքներին ու հարազատներին»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում