Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:48 15-07-2022

Ով էր Արմեն Գրիգորյանը և ինչի մեջ էր մեղադրվում

Քիչ առաջ դատարանում իրեն առաջադրված մեղադրանքի քննության ընթացքում ուշաթափվել, ապա մահացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։

Նրան մեղադրանք էր առաջադրվել «ազգամիջյան, կրոնական, ռասայական թշնամանք» հրահրելու հանցակազմով, նա կալանավորվել էր։ Արմեն Գրիգորյանը հասարակությանը հայտնի է որպես «Ուրախների և հնարամիտների ակումբի» Հայաստանի առաջին թիմի՝ «ԵրՄԻ»-ի անդամ։ Նա 1992 և 1994 թամականներին հաղթել է ակումբի գավաթը։ Արմեն Գրիգորյանը 16 ֆիլմերում պրոդյուսերական և սցենարիստական աշխատանք է կատարել, որոնցից են «Վարդագույն քաղաքի վերջին հիպին», «Անավարտ թռիչք», «Տոմս դեպի Վեգաս», «Ճենապակյա հարսանիք», «Թագուհին», «Ես կմնամ» և այլն, եղել է «Գլխավորի մասին հին երգերը» և «Ընտանեկան գործեր-ծիծաղելի գործեր» ֆիլմերի սցենարիստը։

Գրիգորյանը ակտիվ հասարակական գործունեությամբ էր զբաղվում, նա մասնակցում էր Նիկոլ Փաշինյանի դեմ գրեթե բոլոր հանրահավաքներին, երբեմն՝ ինքը կազմակերպում։ Արմեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա իր ասուլիսի ժամանակ ասել էր․ «Դաշտավայրերի ժողովուրդը միշտ դավաճան է եղել՝ Շիրակ, Արարատի դաշտավայր, սարեցիները՝ Արցախ, Սյունքի, եղել են իսկական հայ, որովհետև թուրքի հետ արյուն չեն խառնել։ Սրանց կեսը թուրքեր են, սրանք թուրքի եթիմ են»։

Ամենից շատ դիտված

23:41 Հարյուրավոր կանայք պահանջում են ազատ արձակել Արեգնազ Մանուկյանին
13:30 Ռուսները նույնպես ընկել են Գագիկ Ծառուկյանի հետևից
15:30 Այդ տղամարդը հետապնդում էր ինձ . բռնության ենթարկված հայուհու սենսացիոն տեսանյութը ցնցել է համանցանցը
16:16 Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը՝ առերևույթ քաղաքական հետապնդում է. Դանիել Իոաննիսյան
09:00 300 դպրոցների առեղծվածը․ 9 մլրդ՝ դպրոցների կառուցմանը, 18 մլրդ՝ սեյսմիկ անվտանգությանը
22:42 Մակրոնը նախազգուշացրել է «հակասեմիտիզմի դևերի» վերադարձի մասին
15:17 Քրոջ ողբերգական մահից օրեր անց Նորայր Նիկոյանը հրապարակում է արել
22:26 ԱՄՆ-ի և Իրանի և միջև լարվածության վերսկսումը աղետալի հետևանք կունենա․ Գուտերեշ
21:36 ԱՄՆ-ը իրանական Քեշմ կղզու ուղղությամբ արձակել է hրթիռներ
15:03 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ 1 տարեկան երեխա է տեղափոխվել՝ բազմակի վնասվածքներով ու սրտի կանգով