copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:53 15-07-2022

Մեկնարկող օրենսդրական փոփոխությունները պետք է հասցեագրեն կարևոր խնդիրներ. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր բացման խոսքով հանդես է եկել «Միգրացիայի կառավարման կարողությունների հզորացում՝ հաջակցություն Կառավարության՝ CEPA-ին համահունչ բարեփոխումների օրակարգի» ծրագրի շրջանակներում անցկացվող «Միջազգային պաշտպանության մասին օրենսդրության համապարփակ բարեփոխում» խորագրով շահագրգիռ կառույցների մեկնարկային հանդիպմանը:

Պաշտպանն իր ելույթում նշել է, որ ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանների գրեթե բոլոր տարեկան զեկույցներում, այդ թվում նաև՝ ոլորտին վերաբերող արտահերթ զեկույցի շրջանակներում:

Ի թիվս այլնի՝ Քրիստիննե Գրիգորյանը բարձրաձայնել է իրավական պաշտպանությանն առնչվող թե´օրենսդրական և թե´ գործնականում այդ պաշտպանությունն ապահովելու գործելակերպերի բացերին և ընդգծել, որ մեկնարկող օրենսդրական փոփոխությունները պետք է հասցեագրեն այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպիսիք են՝ ապաստան հայցողների չվերադարձելիության սկզբունքի ապահովումը՝ անկախ փախստականի կարգավիճակ ստանալուց, անվճար թարգմանության ինստիտուտի օրենսդրական ու գործնական ապահովմանն ապաստան հայցողների հետ հաղորդակցվող բոլոր պետական մարմինների, ներառյալ սահմանապահ զորքերի, ոստիկանության, քրեակատարողական վարչակազմի կողմից և այլն:

Պաշտպան Գրիգորյանը անդրադարձել է նաև վերջերս կատարած շրջայցին Միգրացիոն ծառայության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ, որի ընթացքում ուսումնասիրվել են կացարանի կողմից տրամադրվող ծառայությունների համապատասխանությունը միջազգային և ներպետական օրենսդրության չափորոշիչներին, բնակության պայմաններն ու կացարանի սանիտարահիգիենիկ վիճակը, ինչպես նաև տեղի են ունեցել առանձնազրույցներ կացարանում բնակվող ապաստան հայցողների, կացարանի աշխատակիցների և Միգրացիոն ծառայության ղեկավարի հետ:

Պաշտպանը նշել է, որ բարձրացված հարցերի համապարփակ ու ինստիտուցիոնալ հասցեագրման նպատակով անհրաժեշտ է առաջնահերթ ապահովել բավարար ֆինանսական ռեսուրսներ։

Խոսքի ավարտին Քրիստիննե Գրիգորյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու օրենսդրական բարեփոխումների իրականացմանը, որի շրջանակներում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը ևս ընդգրկված կլինի միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատանքներում։

Ամենից շատ դիտված

23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
20:38 Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում