Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 11:00 14-07-2022

Ջնջել գրականությունը, պատմությունը, հիշողությունը

Եթե Հայաստանը Թուրքիայում հյուպատոսություն է բացում, դիվանագիտական հարաբերություններ հաստատում, ուրեմն մենք մեր հարևանի հետ խնդիրներ չպետք է ունենանք և խնդիրներ չպետք է ունենանք նրա փոքր եղբոյր՝ մեր մյուս հարևանի հետ: Ադրբեջանին տանք այն, ինչ ինքն է ուզում, Թուրքիայից չպահանջենք այն, ինչ ինքը չի ուզում:

Ադրբեջանին տալու գործընթացի վերջը դժվար է կանխատեսել, քանի որ այդ երկիրն ամեն ինչ է ուզում, ինչ տեսնում է աչքը: Ուզում է Հայաստանն ամենայն մանրամասնությամբ՝ մարզ առ մարզ, քաղաք առ քաղաք, թաղ առ թաղ, փողոց առ փողոց, լիճ, սար, գետ ու առու, եկեղեցի ու մզկիթ, խաչքար ու գորգ, շոր ու կոշիկ… անգամ Նուբարաշենի աղբանոցը: Էդ էլ է իրենց աղվանական-պատմական աղբը: Իսկ Թուրքիայից մենք պետք է չուզենք Ցեղասպանության ճանաչում, փոխհատուցում, պահանջատիրություն:

Եթե մեր ոխերիմ թշնամու հետ բարեկամ ենք, գնալ-գալ կա, տալ ու առնել, ուրեմն գոնե տհաճություն չպետք է պատճառենք մեր ջերմացած հարևանին: Մոռանանք, որ թշնամություն է եղել մեր մեջ: Միայն լավով հանդիպենք և լավ-լավ բաներ հիշենք: Իսկ դրա համար պետք է հիշողությունից նախ վատը ջնջել: Այդ վատը մեր վերջին 100-ամյակում և դրանից էլ առաջ ստեղծած գրական արժեքներն են: Մեկ առ մեկ չեմ ուզում թվարկել, քանի որ ամեն հայ դպրոցում անցել է դրանք:

Ուրեմն հենց դպրոցից պետք է սկսել վատը լավի փոխելու ոչ դյուրին աշխատանքը: Դասագրքերից հանենք այդ ստեղծագործությունները, որ թշնամանք չձևավորվի առ հարևան: Նաև անցանկալի է համարվելու վերահրատարակել այդ գործերը, քանի որ թշնամանք է ձևավորելու: Գուցե գրադարաններից էլ հավաքեն և ոչնչացնեն նախկին օրինակները՝ հանուն բարեկամության: Այդպես վարվելու են նաև մեր պատմագրության հետ, ամենաքիչը մեր վերջին 150 տարվա պատմական հիշողության հետ՝ ջնջելով և՛ դասագրքերից, և՛ գիտական աշխարհից:

Հաջորդը կամ զուգահեռ լինելու է արձանների ապամոնտաժումը՝ Թեհլերյանի, Անդրանիկի, Նժդեհի և մեր բոլոր հերոսների, այդ թվում՝ Արցախյան ազատամարտի: Այդ բոլոր արձանները, հերոսների անուներով փողոցները թշնամություն են բորբոքելու, չեն նպաստելու բարիդրացիական հարաբերություններին: Չկա պատմություն, չկա հիշողություն՝ չկա թշնամանք: Իսկ Թուրքիայում չեն մոռանալու Համիդին, երիտթուրքերին, Քեմալին, որովհետև նրանք ցեղասպանություն չեն արել, անվտանգության նկատառումով են հայերին տեղափոխել Դեր Զորի անապատ, որի ավազները ծածկված են մեր ոսկորներով: Գուցե Թալեաթի արձա՞նը դնեն Անդրանիկի արձանի տեղում՝ որպես հայ-թուրքական բարեկամության սիմվոլ: Թուրքերը դա հաստատ կպնդեն:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ