copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 20:36 13-07-2022

Ի սեր Աստծո, Աննա Հակոբյանին հետ կանչեք Սյունիքից․ վարչապետին՝ սյունյաց ողջույններ, կնոջը՝ ծաղիկներ

Սյունեցիները անհանգիստ են, տեւական ժամանակ է՝ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, Սյունիքում է։ Տարբեր տեղեր է այցելում, ակտիվորեն հանդիպումներ ունենում, լուսանկարներ հրապարակում։ Իհարկե, մեծ հարց է, թե Հակոբյանը որպես ինչ է գնացել Սյունիք՝ վարչապետի տիկին, թե առաջին տիկին, եւ եթե անգամ այս երկու «կոչումներից» մեկի բերումով, միթե այդ կոչումները նախատեսում են նման այցեր։

Նախկինում չենք տեսել, որ նախկին ղեկավարների կանայք այցելեն մարզեր, քաղաքական պաշտոնյաների հետ հանդիպեն, առավելագույնը ինչ արել են, մշակութային միջոցառումներ, բարեգործություններ, սոցիալական նախաձեռնություններ։

Բայց Աննա Հակոբյանը ուրիշ է, նա շարքային առաջնորդի շարքային տիկին չէ, նա որոշում կայացնող է։ Հետեւաբար նրան անհապաղ մի պաշտոն է պետք տալ, որ ի պաշտոնե այցեր կատարի, հանդիպումներ ունենա, հարցեր լուծի։ Իսկ առայժմ, եթե նույնիսկ Աննա Հակոբյանը իր համար պարզել է, թե ինչու է գնացել Սյունիք, հետաքրքիր է իմանալ նրա հետ հանդիպող պաշտոնյաների պատճառաբանությունը՝ որպես ինչ եք հանդիպում Հակոբյանի հետ, նա ով է, ինչ եք քննարկում նրա հետ՝ համայնքի զարգացումը, ասֆալտապատման աշխատանքները, շինարարության ծավալները․․․։

Ի դեպ, ոչ վաղ անցյալում Հակոբյանը հայտարարում էր, թե իր ամուսնուն շատ է սիրում, այդ պատճառով այցերին ուղեկցում է։ Վերջին շրջանում, սակայն, տիկինը միայնակ է ճամփորդում, ինչը տարակուսելի է, սեւ կատու անցած չլինի երկրի ղեկավարի եւ նրա կնոջ միջով։

Ուշագրավ է նաեւ Հակոբյանի այցելությունը Սյունիք իր ամուսնու՝ չկայացած այցելության ֆոնին, պարզվեց տիկնոջը ընդունում են ծաղիկներով, ամուսնուն՝ սյունյաց ողջյուններով։

Երրորդ մտահոգությունը թերեւս ժողովրդինն է, լավաշը, սրճարանը, ուտեստները գովազդելը վարչապետի տիկնոջ էջով մարքեթինգային հիանալ հնարավորություն է, բայց բիզնեսից ավելի թանկ բան կա՝ հայրենիքը։

Միակ սփոփանքն այն է, որ ի տարբերություն Արցախի, որտեղ բոլոր հանձնած տարածքներում Հակոբյանը հասցրել էր «ֆոտոսեյսիա» անել, Սյունիքում դեռ նման մեծամասշտաբ նկարահանումներ չի իրականացնում։

Բայց անհապաղ պետք է Հակոբյանին հետ կանչել Սյունիքից, քանի չի սկսել նոր «ֆոտոսեսիաները» եւ ծաղիկներ նվիրող հերթական ընդդիմադիը չի հայտնվել։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը