copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 07:57 13-07-2022

Քաջարանում վարդ-ակցիան չեն դատապարտում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Օրերս Սյունիքի մարզ այցելած Սուրեն Պապիկյանն ու ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանը եղել են նաեւ Քաջարանի կուսակցական կառույցում, հանդիպել են ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու, գործարար Արմեն Առաքելյանի եւ կուսակտիվի հետ։ Հորդորել են միահամուռ աշխատել ՔՊ թեկնածուի օգտին, բարձրացնել վերջինիս ռեյտինգը։ Անգամ անկուսակցական մարզպետին՝ կալավանցի Ռոբերտին են խնդրել մասնակցել հանդիպմանը, նկարվել թեկնածուի հետ։
Բանն այն է, որ գործող մարզպետին հաջողվել է լեզու գտնել թե՛ բնակիչների, թե՛ ընդդիմադիրների հետ։ Եվ չնայած ՔՊ-ականների հրապարակած լուսանկարում թեկնածուն ձեռքը դրել է Ռոբերտ Ղուկասյանի ուսին, այնուամենայնիվ, Քաջարանի մեր աղբյուրները նշում են, որ գործող համայնքապետ, օրերս վարչապետի տիկնոջը վարդերով դիմավորած Մանվել Փարամազյանի վարկանիշը շարունակում է բարձր մնալ, Քաջարանում վարդ-ակցիան չեն դատապարտում։ Այնպես որ, նրա շանսերը, ինչպես ամիսներ առաջ, այնպես էլ հիմա մնում են բարձր, եւ նա Քաջարանում ջախջախիչ հաղթանակ է տանելու ՔՊ թեկնածուի նկատմամբ։ Հետեւաբար, վարդերով ակցիան անգամ անիմաստ էր»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ