copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:05 12-07-2022

Հուլիսի 11-ից 12-ը ոստիկանությունը հայտնաբերել է հանցագործության 38 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 38 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 8-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, խարդախության՝ 3, ընտանեկան բռնության՝ 2, ավազակային հարձակման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, դատական ակտը դիտավորությամբ չկատարելու, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անառակաբարո արարք կատարելու և թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու և մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ամենից շատ դիտված

17:18 Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարորդը դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել
18:13 Իվետա Մուկուչյանն ու նրա օտարերկրացի սիրելին նոր հոլովակ են հրապարակել
22:10 Գյումրեցի բազմազավակ ընտանիքը բնակարան չի գտնում․ տանտերերը հրաժարվում են երեխաների թվի պատճառով
23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
22:00 Հաշվեքննիչ պալատը 4 մլրդ 687 մլն դրամի ծախսերի խեղաթյուրում է հայտնաբերել
17:59 Ինչու են սադրում ու կոնֆլիկտ հրահրում ԱԺ-ում ՔՊ փոխխոսնակները
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
16:09 Վատ հարաբերություններն անցյալում են. ինչու էր Էլիզ Մելիքյանը հրաժարվել ընտանիքից և ինչ լուսանկար է հրապարակել
22:17 Անկլավներր չհանձնելը պատերազմն է․ Գոռ Մադոյան
09:01 Լենինի հետքերով. 12 զույգ «Եղվարդի» բոթաս` ՀՀ նախագահի համար