copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:17 12-07-2022

ԱՄՆ-ը երկու շաբաթվա ընթացքում 3 միլիարդ դոլար է տրամադրել Ուկրաինային․ Շմիգալ


Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ ԱՄՆ-ը վերջին երկու շաբաթվա ընթացքում 3 միլիարդ դոլար է փոխանցել Ուկրաինային, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ուկրաինացի քաղաքական գործչի սոցիալական ցանցերին։

«1,7 միլիարդ դոլարի դրամաշնորհ է մուտքագրվել Ուկրաինայի բյուջե Համաշխարհային բանկի թրասթային հիմնադրամից և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից: Երկու շաբաթվա ընթացքում սա արդեն երկրորդ դրամաշնորհն է ԱՄՆ-ից, ընդհանուր օգնությունը կազմում է 3 միլիարդ դոլար»,- հայտարարել է Շմիգալը։

Անցյալ շաբաթ օրը՝ հուլիսի 9-ին, Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել էր, որ Կիևը 1,7 միլիարդ դոլարի անհատույց դրամաշնորհ կստանա Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունից (USAID)՝ Ուկրաինայի առողջապահական կարիքների համար:

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը