copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:53 11-07-2022

ԱՄՆ-ն ՀՀ-ն ներառել է այն երկրների ցանկում, որոնց միջոցով ՌԴ-ն և Բելառուսը շրջանցում են պատժամիջոցները

Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի (FinCEN) ցանցը և ԱՄՆ ֆինանսների նախարարության Արդյունաբերության և անվտանգության բյուրոն (BIS) Հայաստանը ներառել են այն երկրների ցանկում, որոնց միջոցով ՌԴ-ն և Բելառուսը շրջանցում են պատժամիջոցները։

«Արդյունաբերության և անվտանգության բյուրոն որոշ ընդհանուր փոխաբեռնման կետեր է սահմանել, որոնց միջոցով իրականացվում է սահմանափակված կամ վերահսկվող արտահանում դեպի Ռուսաստան և Բելառուս: Այդ կետերը ներառում են, բայց չեն սահմանափակում Հայաստանը, Բրազիլիան, Չինաստանը, Վրաստանը, Հնդկաստանը, Իսրայելը, Ղազախստանը, Ղըրղըզստանը, Մեքսիկան, Նիկարագուան, Սերբիան, Սինգապուրը, Հարավային Աֆրիկան, Թայվանը, Տաջիկստանը, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Ուզբեկստանը», - նշվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Նշվում է, որ որոշ դեպքերում ապրանքներն ԱՄՆ վերահսկողությամբ կարող են օրինականորեն արտահանվել այս կամ այլ իրավասության շրջաններ՝ որպես հումք պատրաստի այլ ապրանքներ արտադրելու համար, որոնց հետագա արտահանումը սակայն դեպի Ռուսաստան կամ Բելառուս այդ լրացուցիչ փոխաբեռնման կետերի միջոցով կարող է արգելվել:

Արդյունաբերության և անվտանգության բյուրոն «առանձնահատուկ մտահոգություն առաջացնող» ապրանքների կատեգորիա է համարում այն ապրանքները, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով՝ ինքնաթիռների պահեստամասերը, ալեհավաքները, GPS համակարգերը, հիդրոակուստիկ համակարգերը, սպեկտրոֆոտոմետրերը, վակուումային պոմպերը, նավթահանքային սարքավորումները և այլն:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը