copy image url
Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 10:32 10-07-2022

Աբդուլլահ Գյուլը Սիրիայից 50 հազար հայերի է գաղտնի տեղափոխել Թուրքիա. Թուրքիայի նախկին նախագահի խորհրդական

«Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը Օսման Քավալայի առաջարկով Սիրիայից 50 հազար հայերի է գաղտնի տեղափոխել Թուրքիա»,- իր «12 տարի Աբդուլլահ Գյուլի հետ» գրքում գրել է նախկին նախագահի խորհրդական Ահմեթ Սևերին:

Ահմեթ Սևերին իր «12 տարի Աբդուլլահ Գյուլի հետ» գրքում նկարագրել է Ստամբուլի ռեստորաններից մեկում Օսման Քավալայի հետ զրույցը. «Ահմեթ, դու գիտես, որ Սիրիայում հայերը ծայրահեղ ծանր վիճակում են։ Եթե ​​Թուրքիան նրանց առաջ բացի դռները, դա լավ ժեստ չի՞ լինի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Սիրիահայերի մեծ մասն ապրում է Հալեպում և Դամասկոսում, սակայն չէ՞ որ նրանց նախնիները ինչ-որ ժամանակ ապրել են Թուրքիայում»։

«Այս գաղափարն ինձ հեռանկարային թվաց։ Հաջորդ առավոտյան ես Գյուլի հետ հանդիպում ունեի նրա նստավայրում, որտեղ հնչեցրի Քավալայի առաջարկը, ինչը դուր եկավ նախագահին»։

Ինչպես պնդում է Սևերին՝ Գյուլը իր մոտ է կանչել Օրհան Դինքին ու Ռոբերտ Քոշփարին և խնդրել նրանց կազմակերպել այդ գործը, բայց լուռ, առանց մամուլին իրազեկելու։ «Ես խոսեցի TÜSİAD-ի գլխավոր քարտուղար Զաֆեր Ալի Յավանի հետ այն մասին, թե ինչպես օգնել Սիրիայի հայերին աշխատանք և բնակարան փնտրելու հարցում,- այնուհետև գրել է Թուրքիայի նախկին նախագահի խորհրդականը:- Բնականաբար, այս ամենն արվել է Աբդուլլահ Գյուլի գիտությամբ և համաձայնությամբ: Շուտով Յավանը տվեց «կանաչ լույս»՝ հաղորդելով ինձ, որ կազմակերպությունը պատրաստ է աջակցել Սիրիայից ժամանած հայերին աշխատանքի տեղավորման նախագծի շրջանակներում»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի