copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 23:12 09-07-2022

ԱՄՆ-ն անհանգստացած է ՌԴ-ի հետ Չինաստանի մերձեցմամբ

Չինաստանի աջակցությունն Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին բարդացնում է ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ հինգ ժամ տևած բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք անհանգստացած ենք Ռուսաստանի հետ Չինաստանի մերձեցմամբ»,- ասել է Բլինկենը: Նա հավելել է, որ չի հավատում Ուկրաինայի հետ պատերազմում չեզոք դիրքորոշման մասին Չինաստանի պնդումներին, նույնիսկ եթե այդպիսի չեզոքություն հնարավոր լինի։ Թեև, ըստ Բլինկենի, դժվար է չեզոք լինել մի հակամարտությունում, որտեղ կա բացահայտ ագրեսոր։

Բլինկենը հրաժարվել է ասել, թե հանդիպման ժամանակ Վան Ին իրեն ինչ է պատասխանել, սակայն բանակցություններն անվանել է «օգտակար, անկեղծ և կառուցողական»։ Վան Ին Բլինկենի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիս չի անցկացրել։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի