Իրանի հայ համայնքը չի խուսափել ԱՄՆ-ի և Իրանի վերջին ագրեսիայի հետևանքներից. այս մասին հայտարարել է ԻԻՀ խորհրդարանի պատգամավոր Արա Շահվերդյանը:
Վնասվել են Թեհրանի և Սպահանի հայկական թաղամասերը, որտեղ մեկ հայ է զոհվել, Թեհրանում հայ լրագրողներին ասել է քաղաքական գործիչը:
Պատերազմի հետևանքները բավական ծանր են, բայց Իրանը աննախադեպ տոկունություն ցուաբերեց, հավելել է Շահվերդյանը։
Պատգամավորը կարևոր է համարում հայ համայնքի դերը երկրի զարգացման գործում, այն ակտիվորեն մասնակցում Է Իրանի տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքին: Նրա խոսքով՝ միայն Թեհրանում հայկական դասարաններով 17 դպրոց կա։