copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:14 09-07-2022

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Կիև կմեկնի օգոստոսին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարող է օգոստոսին այցելել Կիև՝ Կանադայից վերադառնալուց հետո, հայտարարել է Վատիկանի՝ պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար Փոլ Ռիչարդը։

Ֆրանցիսկոսը Ուկրաինա այցելելու հրավեր է ստացել ուկրաինացի քաղաքական և կրոնական գործիչների կողմից։
Չի բացառվում, որ պապը նաև Մոսկվա մեկնի։

Ավելի վաղ պոնտիֆիկոսը հայտնել էր, որ հույս ունի սեպտեմբերին Ղազախստանում հանդիպել Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլի հետ։

Հոգևոր առաջնորդներն ի սկզբանե պետք է հանդիպեին հունիսի 14-ին Երուսաղեմում։ Բայց Վատիկանի դիվանագետները համարեցին, որ նման հանդիպումն այս իրավիճակում չափազանց վիճահարույց կլիներ։

Հռոմի պապը բազմիցս մեկնաբանել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, նշել ուկրաինացի ժողովրդի հերոսությունը և ասել, որ Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից