Ներքին Տեսանյութ Օրակարգ 2 տարի առաջ - 21:30 01-08-2024

Օրակարգ․ Հանուն իր իշխանության՝ Փաշինյանը ՀՀ-ն քարշ է տալիս թուրքական հովանոցի տակ․ Արման Աբովյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir․News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը վերլուծաբան, 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Արման Աբովյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Արման Աբովյանի հետ զրուցել ենք Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի կողմից պարբերաբար ներկայացվող պահանջների, արտաքին դերակատարների ունեցած ակնկալիքների, ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության խնդրի, տարածաշրջանային առանցքային զարգացումների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Արման Աբովյանն ընդգծեց, որ հանուն իր իշխանությունը պահելու՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը քարշ է տալիս թուրքական հովանոցի տակ։ «Թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական, հակապետական, հայատյաց քաղաքականությանը սատարելով՝ այս իշխանությունը տեսնում է իր փրկությունը՝ որպես իշխանություն։ Այսինքն՝ պայմանական ինքը մտնում է թուրքական հովանոցի տակ, մեզ էլ իր հետ քարշ է տալիս։ Թե մեզ կկոտորեն, մեզ հետ ինչ կլինի, ոնց կլինի, կապ չունի, իրենք Թուրքիային և Ադրբեջանին դիտարկում են որպես հիմնական հովանոց»,- ասաց նա։

Վերլուծաբանը հավելեց նաև, որ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը հանվել են արտաքին աճուրդի։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում