copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:03 13-11-2021

Մոսկվայում բերման են ենթարկել հայ գործարարին սպանողին

Մերձմոսկովյան Կրասնոգորսկում ոստիկանությունը բերման է ենթարկել գործարար և նախկին մարզիկ Հայկ Հարությունյանի սպանության մեջ կասկածվողին։ Այս մասին հայտնել են ՌԴ ՔԿ Մոսկվայի մարզի քննչական վարչությունից։

Ավելի վաղ, նոյեմբերի 8-ին, Կրասնոգորսկի Գոլևո գյուղի առանձնատան ամառային խոհանոցում հարազատները հայտնաբերել էին տանտիրոջ դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով։ Սպանվածը Հայկ Հարությունյանն էր, որը երիտասարդ տարիներին զբաղվել է ըմբշամարտով։

Գրեթե անմիջապես սպանության մեջ կասկածվել է Հարությունյանի վաղեմի ընկերը, որը վերջին շրջանում հաճախ էր գալիս Հարությունյանի տուն, բայց իրեն տարօրինակ էր պահում։ Ձերբակալվել է սպանվածի 1969թ.-ին ծնված ծանոթը. նա թաքնվում էր ոստիկանությունից Լյուբերեցկի քաղաքային շրջանում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում