Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:34 05-07-2022

Նիկոլ Փաշինյանը փոխել է միտքը. Ավինյանը վարկանիշ չունի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երևանում ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու մասով քաղաքական իշխանությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոշմանել են:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքական իշխանությունը հասկանալու համար, թե Հայաստանի նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որն, ըստ նախնական տեղեկությունների, ավագանու արտահերթ ընտրություններ լինելու դեպքում գլխավորելու էր ՔՊ-ի համամասնական ցուցակը, ինչքանով է վայելում երևանցիների համակրանքը, սոցիոլոգիական հարցում է պատվիրել:
Մեր ունեցած տեղեկություններով՝ հարցման տվյալները բնավ ոգևորիչ չեն եղել, ըստ դրանց՝ հարցվածների 7-10 տակոսն է հայտնել, որ եթե առաջիկայում ընտրություններ լինեն, ապա Ավինյանի գլխավորած ցուցակին ձայն կտա: «Նման պատկերից հետո Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն փոշմանել ու վերանայել են իրենց որոշումը:
Այժմ մտածում են, որ ավելի լավ է՝ գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մնա, պաշտոնավարի, այլապես եթե նոր ընտրությունների գնան, ապա տապալելու են ու կորցնեն մայրաքաղաքի պաշտոնավարումը: Երևանի ղեկավարում կորցնելը քաղաքական իշխանության համար, գիտեք, լրաջագույն մարտահրավեր է»,- ասաց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը: Չի բացառվում նաև՝ ՔՊ-ն փոխի իր թեկնածուին:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Ավինյանի հետ՝ լուրի մասին նաև նրա մեկնաբանությունը լսելու: Նախկին փոխվարչապետը, սակայն, նախքան մեր հարցերը լսելն ասաց, որ որևէ հարցի մասով մեկնաբանություն, առավել ևս՝ հարցազրույց չի տալու: Ինչքան էլ պնդեցինք, հակադարձեցինք, որ լուրն առանց իր մեկնաբանության կմնա, Ավինյանն անդրդրվելի մնաց՝ շեշտելով. «Սեպտեմբերին կխոսենք էլ, հարցազրույց էլ կտամ»:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
18:47 Զանգեք ձեր մամային ու պապային. Սուպեր Սաքոյի դիմումը՝ հայրիկի գերեզմանից