copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:29 04-07-2022

Երևանի քաղաքապետը մասնակցել է Աբիջանում կայացած կլիմայի հարցերով քաղաքապետների գագաթնաժողովին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հրավերով Կոտ դ’Իվուարի Հանրապետության Աբիջան քաղաքում մասնակցել է կլիմայի հարցերով քաղաքապետերի գագաթնաժողովին: Միջոցառումն իր շուրջն է համախմբել ներկայացուցիչներ աշխարհի շուրջ 400 քաղաքից:

Վերջին տարիների ընթացքում Երևանը զգալի քայլեր է ձեռնարկել կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի և կլիմայի հարմարվողականության հատուկ միջոցառումների իրականացման ուղղությամբ: Գագաթնաժողովի փակման հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ է ունեցել Երևանի քաղաքապետը: Կարևորելով Երևանի մասնակցությունը նման մեծամասշտաբ միջոցառմանը՝ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ միջազգային հարթակներում փորձի փոխանակման հնարավորության համար:

«Գիտակցելով տարբեր քաղաքական, տնտեսական զարգացման խոչընդոտների առկայությունը՝ Հայաստանն այնուամենայնիվ կրում է պատասխանատվություն կլիմայական փոփոխությունների դիմագրավման ավելի բարձր նշաձող սահմանելու հարցում: ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջադարձային կոնվենցիայի շրջանակում Փարիզում ստորագրված համաձայնագրով Հայաստանն այսօր էլ հանձնառու է շարունակելու ստանձնած պարտավորությունների կատարումը, ինչպես նաև հաջողությամբ անցում կատարելու գագաթնաժողովի ժամանակ սահմանված լուծումների կենսագործմանը: Համատեղ նախագծերի իրականացման արդյունքում, համոզված եմ, մենք կկարողանանք գտնել արդյունավետ լուծումներ, որոնք ուղղված կլինեն նոր մարտահրավերների դիմակայմանը»,- նշել է Երևանի քաղաքապետը:

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է