copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:42 03-07-2022

Արցախում տեխնոդպրոց կբացվի

Գյումրիում անցկացվող Tech Week Gyumri 2022-ի շրջանակներում հայտարարվեց՝ այս տարվա ապրիլի 16-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկված 29-ամյա Սոնա Մնացականյանի՝ Արցախում տեխնոդպրոց բացելու կիսատ մնացած երազանքը պարտադիր կյանքի կկոչվի։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Գյումրիում Tech Week Gyumri 2022-ի շրջանակներում հայտարարեց Instigate mobile-ի ֆինանսական տնօրեն և բիզնես գործառնությունների ղեկավար Սպարտակ Կյուրեղյանը՝ տեղեկացնելով, որ այս նպատակի համար «Սատարենք մեր հերոսներին» բարեգործական հասարակական կազմակերպության (www.supportourheroes.am) հետ համատեղ իրականացվում է «Թևեր» դրամահավաքը ՝ կյանքի կոչելու Սոնա Մնացականյանի կիսատ թողնված երազանքը։ «Սոնան ուներ ծրագրեր, որոնց մի մասին մենք ծանոթ էինք, մի մասին, ցավոք, ոչ: Վերջին կարևոր ծրագրերից մեկը Արցախում տեխնոդպրոցն էր՝ իր կողմից մշակված կրթական ծրագրով»,- նշեց Սպարտակ Կյուրեղյանը:

«Թևեր»-ը Սոնայի մշակած ծրագիրն է, որի գաղափարն է գյուղական համայնքներում միասնական ՏՏ կենտրոններ ստեղծելը։
«Տեխնոդպրոցի ծրագիրը շարունակվում է, և մենք պարտավոր ենք անել այնպես, որ այդ գործն իրականանա։ Այդ առիթով մենք նախաձեռնել ենք դրամահավաք, որպեսզի իրականացնենք այն երազանքները և նպատակները, որ Սոնան ուներ»,- ասաց Սպարտակ Կյուրեղյանը` հիշեցնելով, որ անցած տարի անցկացված տեխնոշաբաթի շրջանակներում կրկին ունեցել են դրամահավաք, որի արդյունքում Կարմիր շուկայում հիմնվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։

«Թևեր»-ի անդրանիկ կենտրոնը, որը բացվելու է Արցախի Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում, անվանակոչվելու է ի հիշատակ Սոնա Մնացականյանի։
Կենտրոնի ծրագրի կայացման համար անհրաժեշտ է ընդհանուր $107,000-ին համարժեք ՀՀ դրամ, որի մի մասն արդեն տարբեր հանգանակությունների շնորհիվ հավաքվել է։

Tech Week Gyumri 2022֊ի շրջանակներում կազմակերպվում է դրամահավաք, որի շրջանակներում նախատեսվում է հավաքել $25.000:

Հիշեցնենք, որ բացի դրամահավաքին գումար փոխանցելուց, հնարավորություն կա մասնակցելու նաև Գյումրի և Երևան քաղաքներում կազմակերպված ggRace-ին։ Պատվերներից ստացված հասույթը ևս կփոխանցվի Արցախի «Թևեր» նախագծին:
Նշենք, որ Սոնան անցած տարի Արցախում կազմակերպված Tech Week 2021-ի ակտիվ մասնակիցներից էր ու խոսնակ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ երկու ամիս առաջ Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վրաերթից մահացել էր 29-ամյա հղի Սոնա Մնացականյանը: Նա աշխատում էր Support Our Heroes – Armenia կազմակերպությունում:

Ամենից շատ դիտված

17:47 Հայր և որդի Օլամաեինները Ծառուկյանի հասցեին հնչեցրել են անհիմն մեղադրանքներ, որոնց նպատակը ֆինանսական պարքը չվերադարձնելն է. Էմին Խաչատրյան
18:35 Ողբերգական դեպք Գյումրիում. 12-ամյա տղան հեծանիվ քշելիս մահացել է
22:26 Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է խաբում. Ադրբեջանի դրամի վրա Արծվաշենը նշված չէ որպես անկլավ․ Հետք
14:47 Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակն այս պահին արդեն լավ է․ Իվետա Տոնոյան
09:51 Մենք կերազեինք, որ ուզբեկները գան Բելառուս, որպեսզի բելառուսական հողը չդատարկվի. Լուկաշենկո
22:39 ՍԴ-ն արձանագրել է ՔՊ-ի ապօրինությունները. Արամ Վարդևանյան
17:08 Նա լուսավորում է իմ ամբողջ աշխարհը. Արսեն Սաֆարյանի դուստրը Եգիպտոսից լուսանկարներ է հրապարակել սիրելիի հետ
19:12 Ընտրողները դատի են տվել Նիկոլ Փաշինյանին
15:32 Վահան Միրաքյանն ու Ռուզաննա Մանուչարյանը շքեղ բնակարան են գնել
16:00 Ամուսնուս անհիմն թիրախավորել են. իրականում ով է արջի մորթի վաճառողն ու ինչ կապ ունի ՊԵԿ-ի հետ