copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:36 18-11-2021

ԵՊԲՀ-ում կբացվի Առողջապահության քաղաքականության գիտահետազոտական կենտրոն

ԵՊԲՀ-ից հայտնում են, որ այնտեղ կբացվի Առողջապահության քաղաքականության (ծրագրերի) գիտահետազոտական կենտրոն, որի ստեղծման նպատակն է առավել արդյունավետ դարձնել գործնական առողջապահության և գիտական հատվածի կապը:

Ասվում է նաև, որ նպատակներից է նաև աջակցել առողջապահության բնագավառի որոշումների արդյունավետության բարելավմանը՝ հայաստանյան և միջազգային լավագույն փորձի համադրության արդյունքում, ապացուցողական հենքի վրա ձևավորել ԵՊԲՀ միասնական դիրքորոշումն առողջապահությանն առնչվող հարցերի վերաբերյալ:

«Ժամանակակից աշխարհում, սրընթաց փոփոխվող առողջապահական մարտահրավերները որոշումներ ընդունող մարմիններից պահանջում են հստակ, ապացուցողական հենք ունեցող, միջազգային լավագույն փորձի վրա հիմնված և տեղի իրավիճակին համապատասխանող ու իրական կյանքում իրագործելի հրամանների, որոշումների և օրենքների ընդունում: Նման իրավական ակտերի կենսագործունեության համար առանցքային նշանակություն ունի որակյալ փորձագիտական խորհրդատվությունը, որը տրամադրվում է ոլորտի փորձագետների կողմից: Վերջինները, որպես կանոն, հանդիսանում են առաջատար կրթահամալիրների աշխատակիցներ և հաճախ միավորված են համալսարանների կազմում գործող առողջապահական ծրագրերին աջակցություն ցուցաբերող կենտրոններում: Մասնավորապես, նման կենտրոններ հաջողությամբ գործում են, օրինակ՝ Լոս Աջելեսի Կալիֆորնիայի, Ջորջ Վաշինգտոնի, Կոլումբիայի և բազմաթիվ այլ համալսարաններում»,- նշված է ԵՊԲՀ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ