Քիչ առաջ Լիբանանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում ներկայացրել է Բերձորում և Աղավնոյում տիրող իրավիճակից մանրամասներ։
«Մենք հնարավորություն ունեցանք հանդիպել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի հետ։ Քանի որ մեզ հուզող հարցը Արցախի Լաչինի միջանցքին է վերաբերում, այսինքն՝ Բերձորը շրջանցող ճանապարհին, և մենք համոզվեցինք, որ իսկապես այդ ճանապարհի նախագիծը գոյություն ունի, բայց ինչ պարզեցի ես ինձ համար, դա շատ կարևոր էր, որ այդ նախագիծը խախտել է նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակությունը։
Այս նախագիծը կարող է գոյություն ունենալ, եթե լինի կողմերի համաձայնությունը, այսինքն՝ եթե կողմերից մեկն էլ համաձայնություն չի տալիս, նախագիծը խափանվում է, և դա լինում է լրիվ օրինական։ Իսկ մենք այս պահին ոչ մի գրավոր համաձայնություն չենք տվել, չկա ստորագրված այդպիսի փաստաթուղթ։ Հիմա եթե դա կատարվում է, նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը տվել է իր համաձայնությունը, և պարզ է, որ սա այն դեպքն է, երբ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ, առանց փաստաթղթեր ստորագրելու, բանավոր պայմանավորվածությամբ մեր հայրենիքը հանձնում է թշնամուն։ Իսկ Արցախի Հանրապետության իշխանոթյուններն էլ, ի դեմս նախագահի, սպասարկում են այս թշնամական շահերը», - ասաց Ղազարյանը։